Միլա Կունիսի մաշկի խնամքի գաղտնիքները

Մաշկի ճիշտ խնամքը կանանց համար շատ կարևոր է: Իսկ ո՞վ կարող է ավելի լավ խորհուրդներ տալ դրա մասին, եթե ոչ ամերիկյան կինոյի և հեռուստատեսության հայտնի դերասանուհի Միլա Կունիսը, որը միշտ աչքի է ընկել իր խնամված և անթերի մաշկով:

Մաշկն անթերի և պայծառ պահելու համար նրա առաջին և ամենակարևոր խորհուրդն է միշտ լվանալ դեմքը քնելուց առաջ: Կարևոր է մաշկի ծակոտիները մաքուր պահել և թույլ չտալ, որ կեղտը և դիմահարդարումը մնան և խցանեն դրանք:

Ամեն առավոտ և գիշերը քնելուց առաջ դեմքը լվանալը կլավացնի ձեր դեմքի ընդհանուր տեսքը և կօգնի խոնավացնել և սնուցել մաշկը:

Միլան նաև կարևորում է բարձի պատյանները հաճախակի փոխելը, քանի որ քնի ընթացքում քրտինքը, մաշկի մեռած բջիջները և մանրէները ներթափանցում են մեր բարձերի մեջ և մնալով բարձերի գործվածքների ներսում՝ կարող են փոխանցվել մեզ:

Բացի այս եղանակներից, Միլան նաև խնամված է պահում իր մաշկը սննդակարգի միջոցով: Նա ընդունում է շատ սպիտակուցներ և օմեգա 3-ով հարուստ սնունդ, որը օգնում է նվազեցնել մաշկի կնճիռները և բորբոքումները:

Աղբյուր՝ luxebc.com