
Երկար ժամանակ անձնական հարաբերություններ չունեցող կանայք ամենաերջանիկն են
Երկար ժամանակ անձնական հարաբերություններ չունեցող կանայք ավելի հեշտ են հասնում իրենց նպատակներին, քանի որ կենտրոնանում են միայն իրենց ծրագրերի իրականացման վրա, և ոչինչ կամ ոչ ոք չի խանգարում նրանց այդ ճանապարհին:
Առաջին հայացքից սա կարող է եսասիրական թվալ, սակայն այն կանայք, ովքեր խուսափում են երկարատև անձնական հարաբերություններից, շատ լավ գիտեն, որ սերը միայն ռոմանտիկ հարաբերությունների մեջ չէ:
Տղամարդկանց վրա ժամանակ ծախսելու փոխարեն՝ այսպիսի կանայք նախընտրում են հետամուտ լինել իրենց նպատակների իրականացմանը. կարիերա են կառուցում, ժամանակ են տրամադրում սիրելի զբաղմունքներին և հոգում են իրենց առողջության մասին: Արդյունքում, նման կանայք շատ ավելի մեծ հաջողությունների են հասնում իրենց կյանքում:
Աղբյուր՝ higherperspectives.com