
Ի՞նչ մթերքներ են անհրաժեշտ գեղեցիկ արևայրուքի համար
Գեղեցիկ բրոնզե արևայրուք ունենալու համար միայն լավ քսուկներն ու յուղերը բավարար չեն, դրա համար հարկավոր է նաև ճիշտ սնվել։ Այս մասին է հաղորդում «Ivona» ամսագիրը։
Ամսագիրը ներկայացնում է այն սննդամթերքների և վիտամինների ցանկը, որոնք Ձեզ կօգնեն ունենալ հիանալի արևայրուք և պահպանել այն երկար ժամանակ։
Հարթ և բրոնզե արևայրուք ունենալու համար պետք է շատ օգտագործել վիտամին С: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում շատ օգտագործել նարինջ, թուրինջ, լիմոն, իսկ հատապտուղներից՝ ելակ։
Սննդաբանները նույնպես խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նաև վիտամին E-ին, որն օրգանիզմում մելոնին է արտադրում՝ թույլ չտալով մաշկին ծերանալ և կնճռոտել։ Այս դեպքում անվտանգ և արագ արևայրուքն ապահովված է։
Երրորդ կարևոր մթերքը համարվում է գազարը, որն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, ինչը նպաստում է արևայրուքի եկար պահպանմանը։