Մերսման հնարքներ հարթ ստամոքս ունենալու համար

Եթե գոտկատեղի հատվածում նկատում եք ավելորդ ճարպային կուտակումներ, ապա պետք է հնարավորինս շուտ դրանց դեմն առնել, քանի որ դրանք ոչ միայն վատ են անդրադառնում Ձեր գեղեցկության վրա, այլև կարող են բարձրացնել սրտային հիվանդությունների, երկրորդ տիպի շաքարախտի և քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը: Ահա ինչպես կարող եք զերծ մնալ այդ խնդրից մի քանի տեսակի մերսումների միջոցով։

Խթանե՛ք արյան շրջանառությունը Ձեր որովայնում

Ձեռքերը շփե՛ք միմյանց՝ մատների և ափի մակերևույթին ջերմություն առաջացնելու համար:

Երբ ձեռքերը բավականաչափ տաք են, սկսե՛ք դրանցով տրորել ստամոքսի կենտրոնական հատվածը՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը:

Կատարե՛ք այս մերսումը 2-3 րոպե:

Ազատվե՛ք վքնածությունից

Գտեք այն կետը, որը գտնվում է պորտից 4 մատ վերևում:

Մերսե՛ք այդ կետը 2-3 րոպե ժամացույցի սլաքի ուղղությամբ և նույն տևողությամբ նաև հակառակ ուղղությամբ:

Փորձե՛ք չինական մերսում

Մի ձեռքը դրե՛ք որովայնի մեջտեղում։

Կիրառելով ամուր ճնշում՝ օգտագործե՛ք Ձեր 2 մատները՝ փոքրիկ շրջաններով որովայնի կենտրոնը սեղմելու համար: Աստիճանաբար ընդլայնե՛ք շրջանները:

Կատարե՛ք մերսումը 2 րոպե:

Օգտագործե՛ք ճնշման կետերը

Դուք կարող եք գտնել Ren 6, Ren 4 և Ren 3 կետերը՝ պորտից 1, 2 և 3 դյույմ ներքև։

Ki16 կետերը գտնվում են պորտից մոտ 0,5 դյույմ հեռավորության վրա երկու կողմում։

Zigong կետերը կարելի է գտնել պորտից 3 դյույմ ներքև՝ երկու կողմերում, իրարից մոտ 2 դյույմ հեռավորության վրա:

Դրե՛ք 2 մատները կետի վրա և նրբորեն մերսե՛ք այդ տարածքը: Այնուհետև մի քանի րոպե սեղմե՛ք և պահե՛ք: Կրկնե՛ք այս շարժումը յուրաքանչյուր կետի համար:

Աղբյուր՝ brightside.me