
Արդյո՞ք Մելանիա Թրամփի բաճկոնի տեքստային հաղորդագրությունը պատահականություն էր
Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին՝ Մելանիա Թրամփը կրել է բաճկոն, որի վրա գրված է եղել «Ինձ իսկապես չի հետաքրքրում, իսկ ձե՞զ» ։ Ուշագրավ է այն փաստը, որ նա բաճկոնը կրում էր՝ ծնողներից առանձնացված միգրանտ երեխաներին այցի ժամանակ։
Մելանիայի մամլո քարտուղար Ստեֆանի Գրիշամը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ բաճկոնը թաքնված հաղորդագրություն չունի: Այնուհետև, որոշ ժամանակ անց, հրապարակել է իր թվիթերյան էջում, որ եթե լրատվամիջոցները իրենց էներգիան ծախսեին իրենց գործողությունները և ջանքերը երեխաներին օգնելու համար, այլ ոչ թե շահարկելու և կենտրոնանալու Մելանիա Թրամփի զգեստապահարանով, նրանք ավելի շատ կկարողանաին օգնել երեխաներին։
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես անդրադարձել է այս հարցին ՝գրելով որ հաղորդագրությունն ուղղված էր կեղծ ԶԼՄ-ներին։ Նա նույնպես իր թվիթերյան էջում գրել է «Մելանիան սովորել է,որ կեղծ ԶԼՄ-ներն ազնիվ չեն եւ դա իսկապես նրան այլևս չի հուզում» :
Ինչպես նկատեցիք, նշված արդարացումները հակասում են միմյանց, և մենք իրականում չենք կարող հասկանալ Մելանիա Թրամփի՝ նման բաճկոն կրելու միտումները։
Ինչպես նշել էր հեղինակավոր CNN լրատվական կայքը, չի կարելի ասել, որ «դա ուղղակի բաճկոն էր» , քանի որ հարցը Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ մասին է: Մելանիան մինչև անգամ առաջին տիկին դառնալը շատ մեծ նշանակություն է տվել իր զգեստների ընտրությանը։ Հենց այս փաստն է շփոթեցնում բոլորին և ստիպում մտածել, որ նա դիտմամբ ինչ-որ հաղորդագրություն է փորձել փոխանցել մարդկանց։