Մեգան Մարքլի նիհարելու գաղտնիքը

Մեգան Մարքլը և արքայազն Հարին մեկ ամիս առաջ ծնողներ դարձան։ Օրեր առաջ Մեգանն առաջին անգամ ներկայացավ հանրությանը. Սասեքսի դքսուհին և արքայական ընտանիքի այլ անդամներ մասնակցեցին Ելիզավետա II թագուհու ծննդյանը նվիրված շքերթին։ Ինչպես միշտ, դքսուհին հիանալի տեսք ուներ:

«Express»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ Մեգանը նիհարել է ասայի արմավենու շնորհիվ, որն աճում է Հարավային Ամերիկայում։ Ասայի արմավենու հատապտուղները խթանում են նիհարելու գործընթացն՝ անգամ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության:

Մեգանն ամեն առավոտ խմում է ասայի արմավենու պտուղներից պատրաստած սմուզի: Այն հատուկ բաղադրատոմս ունի. անհրաժեշտ է հատապտուղները խառնել նուշի կաթի հետ, ապա ավելացնել կես բանան, կոկոսի համով վարսակի փաթիլներ և մեղր։

Դքսուհին խորհուրդ է տալիս սմուզին որոշ ժամանակ պահել սառնարանում։

Ահա և իդեալական ամառային բաղադրատոմսը։

Աղբյուր՝ peopletalk.ru