Մեգան Մարքլի մազերի գեղեցկության 5 գաղտնիքները

Ամուսնությունից հետո արքայազն Հարրիի սիրելի՝ Մեգան Մարքլը, ֆոտոլրագրողների ուշադրության կենտրոնում է գտնվում։ Հիմա Սասեքսի դքսուհու ամեն քայլը քննարկվում է ամբողջ աշխարհով մեկ։ Եթե նրա զգեստները, կախված միջոցառումից, փոխվում են, ապա նրա մազերը մշտապես մնում են էլեգանտ։

Դքսուհու անձնական վարսահարդարը պատմել է, թե ինչպես է խնամում մազերը Մեգանը։

Յուղերով փափկեցնում է մազերը

Որպեսզի Մեգանի մազերի խոպոպները գեղեցիկ տեսք ունենան, նա պարբերաբար օգտագործում է հատուկ մազերի համար նախատեսված յուղեր։ Մեգանի ամենասիրելի յուղը՝ զեյթունի յուղն է։ Այն միաժամանակ վերականգնում է չոր ծայրերը, փափկեցնում, սնուցում և փայլ է հաղորդում մազերին։ Նա ճիշտ ձևով է լվանում մազերը։

Մազերի ճիշտ խնամքի ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ ճիշտ լվանալն է

Մեգան Մարքլի վարսահարդարը խորհուրդ է տալիս երկու անգամ լվանալ մազերը՝ առաջին անգամ անցկացնել մաշկի յուղը, մաշկի փոշին և այնուհետև՝ երկրորդ լվանալու ժամանակ, լիակատար մաքրություն ապահովել։

Դքսուհին օգտագործում է մազերի կոնդիցոներ

Որպեսզի խոպոպները լինեն հիանալի վիճակում, նա օգտագործում է փափկեցնող և սնուցող կոնդիցոներ մազերի համար, որը հեռացնում է մազերի փափկությունը ու ծակոտկենությունը։

Օգտագործում է չոր շամպուն՝ մազերին ծավալ հաղորդելու համար

Ինչպես պատմում է Մեգանի վարսահարդարը՝ չոր շամպունն օգնում է, որպեսզի ձեր սանրվածքն ավելի երկար պահպանվի։ Մազերը հանգիստ է թողնում ստայլինգային իրերից։

Մեգան Մարքլը նախընտրում է ավելի թեթև սանրվածքներ, որտեղ չեն օգտագործվում լաք և այլ ֆիքսող նյութեր։

Դքսուհին վստահ է, որ եթե չօգտագործել ստայլինգային նյութեր, ապա մազերը ավելի առողջ կլինեն։