
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ծնողներ կդառնան
Մեգան Մարքլի հղիության մասին լուրերը վերջապես հաստատվեցին: Այս մասին է տեղեկացնում Քեսինգթոնյան պալատի պաշտոնական էջը, մասնավորապես գրելով. «Սասեքսի դուքսն ու դքսուհին շատ ուրախ են տեղեկացնել, որ Մեգան Մարքլը երեխայի է սպասում։ Նրանք շատ բարձր են գնահատում ժողովրդի աջակցությունը, որ ստացել են սկսած մայիսին տեղի ունեցած նրանց հարսանիքից և ուրախ են հասարակության հետ կիսվել այս ուրախալի լուրով»։
https://www.instagram.com/p/Bo8hnQ6n1AD/?utm_source=ig_embed
Մեգանի և Հարրիի երեխան կծնվի հաջորդ տարվա գարնանը։ Շնորհավորում ենք։