Մեգան Մարքլը հաստատել է. փոքրիկ Արչին կարմրահեր է

Այն օրը, երբ Մեգան Մարքլը և արքայազն Հարին ներկայացրին իրենց հինգ ամսական Արչիի պաշտոնական լուսանկարները, աշխարհը մի պահ կանգ առավ՝ թագավորական ընտանիքի նոր անդամով հիանալու համար:

Իհարկե, դեռ շուտ է ասելու համար, թե արքայազն Արչին ծնողներից ավելի շատ ում է նման՝ Մեգանին թե Հարիին, քանի որ նորածինները շատ արագ են փոխվում: Սակայն ակնհայտ է, որ Արչին ժառանգել է հոր մազերի գույնը:

Ըստ Allure-ի, Լոնդոնում կայացած WellChild մրցանակաբաշխության ժամանակ Մեգանն ու Հարին հյուրերի հետ զրուցելիս նշել են, որ Արչիի հոնքերը ևս կարմիր երանգ ունեն:

Արքայազնի մազերի կարմիր երանգը նկատելի է հենց այս նկարում։

Աղբյուր՝ marieclaire.com