
Ո՞վ է լինելու Մեգան Մարքլի և արքայազն Հարիի առաջնեկի կնքահայրը
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին կարծես թե որոշել են, թե ով է լինելու գարնանը ծնվող իրենց առաջնեկի կնքահայրը։ Ջորջ Քլունիի զարմիկը՝ Բեն Բրեզլինը վերջերս պատմել է բրիտանական լրատվականներին, որ իր հայտնի եղբայրը կդառնա Մեգան Մարքլի և արքայազն Հարրի առաջնեկի կնքահայրը: «Նա հրաշալի կնքահայր կդառնա: Նա այնքան լավ մարդ է, որ մեծ պատվով կտանի այդ կոչումը», – ասել է Բրեզլինը՝ հավելելով, որ Քլունին բազմիցս խոսել է այդ թեմայով ընտանեկան հանդիպումների ժամանակ:
Եթե նույնիսկ այս ինֆորմացիան համապատասխանում է ճշմարտությանը, ապա Ջորջ Քլունին հավանաբար չի լինի երեխայի միակ կնքահայրը, քանի որ Քեյթ Միդլթոնի և արքայանզ Ուիլիամի կրտսեր երեխան ունի 6 կնքահայր։