
Մարմնի ո՞ր մասն եք լվանում առաջինը։ Սա շատ բան է պատմում Ձեր մասին
Շատերիս մոտ սովորություն է վաղ առավոտյան լոգանք ընդունելը: Սակայն յուրաքանչյուրս լոգանքը սկսում ենք մարմնի տարբեր մասեր լվանալուց: Իրականում, այն փաստը թե մարմնի որ հատվածն ենք առաջինը լվանում լոգանք ընդունելուց շատ բան կարող է պատմել յուրաքանչյուրիս մասին:
Առաջինը լվանում եք ձեր դեմքը
Ձեզ անհանգստացնում է, թե ինչպես եք ընկալվում ուրիշների կողմից և այդ իսկ պատճառով առավելագույն ձևով փորձում եք հոգ տանել այն ինչը առաջինն է նկատվում ձեր վրա` ձեր դեմքը: Ձեր մասին վատ բաներ լսելը շատ մտահոգիչ է:
Ձեռքերը կամ ոտքերը
Այսպիսի մարդիկ խոնարհ են և համեստ: Սակայն նրանք ունեն բնավորության մեկ այլ կողմ ևս: Ձենքերը կամ ոտքերը ուժի և կամքի նշան են: Այսպիսով, այսպիսի մարդիկ վախ չունեն իրենց ընտրությունը արտահայտելու մեջ:
Ինտիմ մասերը
Այսպիսի մարդիկ շատ ամաչկոտ են և ունեն ցածր ինքնագնահատական: Նրանք ուշադրության կենտրոնում չեն սոցիալական խմբերում, սակայն նրանց ճանաչողները կհաստատեն, որ նրանք ամենաանկեղծ մարդիկ են աշխարհում:
Կրծքավանդակը
Դուք վստահ և պարզ մարդ եք, բավականին վճռական եք և խառնաշփոթային վիճակները համարյա թե չեն ազդում ձեզ վրա: Ձեզ դուր է գալիս անկախ լինել, և մարդիկ հիանում են ձեզնով հենց դրա համար:
Մազերը
Դուք սիրում եք կարգապահություն, ամեն ինչի մասին ունեք հաստատական կարծիք և հավատում եք գործնական լինելուն: Դուք նաև սիրում եք պլանավորել ձեր ժամանակը և հայտնի եք ձեր ճշտապահությամբ: Ընկերներ ընտրելուց դուք ավելի շատ ուշադրություն եք դարձնում մարդու ունակություններին, քան հարստությանը:
Ուսերը և պարանոցը
Այսպիսի մարդիկ շատ աշխատասեր են: Ուսերը կարելի է համարել բեռ, և այսպիսի մարդիկ միշտ ցանկանում են ազատվել ամեն տեսակի բեռից, որը խանգարում է իրենց կատարելության հասնելուն: Նրանք շատ մրցունակ են և ուզում են լինել բոլորից մեկ քայլ առաջ:
Մեջքը
Դուք միշտ շատ զգույշ եք և հեշտությամբ չեք վստահում մարդկանց: Դուք սովորություն ունեք խորը մտածմունքների մեջ ընկնելու և շատ զգույշ եք որոշումներ կայացնում:
Աղբյուր՝ brightside.com