Մարմնի լեզու․ ինչի՞ մասին են խոսում դեմքը, ձեռքերն ու ձայնը հանդիպման ժամանակ

Մարմնի լեզուն մեծ դերակատարում ունի շփման մեջ։ Այն ցույց է տալիս Ձեր ժեստերն ու ավելի տպավորիչ դարձնում խոսքը։ Ներկայացնում ենք մի քանի ժեստային հնարքներ, որոնք կօգնեն ձեզ խոսել ավելի գեղեցիկ, լինել արտահայտիչ և հանգիստ։

Դեմք

Բնական ծիծաղը թարմացնում է դեմքը և հանգիստ լինելու նշան է։ Սակայն այն կարող է դիտվել նաև որպես խոցելիության նշան։ Հետևաբար, ծիծաղե՛ք չափի մեջ։

Աչքեր

Աչքերի լայն բացելը հետաքրքրության նշան է և կարող է դիտվել որպես դրական արձագանք դեպի դիմացինը։ Կանայք, ովքեր լայն բացում են աչքերը խոսելու ժամանակ գրավիչ են համարվում, քանի որ նրանք մանկան նման առաջարկում են և ցանկանում են պաշտպանել իրենց սերը։

Ժեստեր

Երբ զրուցում եք տղամարդու հետ, մի փոքր առա՛ջ եկեք և թեթև ժպտացե՛ք, որպեսզի ցույց տաք, որ հետաքրքրված են նրա պատմությամբ։

Հպում

Աննկատելի հպումը զուգընկերոջ ուսին կամ ձեռքին ավելի ջերմ կդարձնի Ձեր հանդիպումը։

Ձայն

Թե տղամարդիկ, թե կանայք սիրում են հակառակ սեռի ներկայացուցչի ձայնի խորը ինտոնացիան։ Սա չի նշանակում, որ պետք է խռպոտ ձայն ունենալ, սակայն դանդաղ խոսքն ու նրա խորությունը կթվան սեքսուալ և գայթակղիչ։

Աղբյուր՝ Ivona