«Նա կջնջի ընտանիքին իր կյանքից»․ Մեգան Մարկլը հոգնել է հոր վարքագծից

Սասեքսի դքսուհի Մեգանը, ըստ թագավորական ընտանիքի օրենքների, չի կարող մեկնաբանել որևէ սկանդալ: Անկախ նրանից, թե որքան են նրան անհանգստացնում հայրն ու մնացած բարեկամները, նա պետք է իր մեջ պահի զգացմունքները։ Սակայն նրա ընկերներին այս օրենքը չի վերաբերում, և նրանցից մեկն անկեղծ հարցազրույց է ունեցել հեղինակավոր «Daily Mail» պարբերականի հետ՝ անդրադառնալով Մեգան Մարկլի և իր ընտանիքի հարաբերություններին։

Ըստ նրա՝ Մեգանի հոր պահվածքը զայրացրել է դքսուհուն, բայց անակնկալ չի եղել նրա համար․ Թոմաս Մարքլը նախկինում էլ է ուշադրության ծարավ ունեցել։ Մեգանը ստիպված է եղել մեծանալ եսակենտրոն մարդու կողքին և հաճախ զգալ հուզական ճնշում հոր կողմից: «Իսկ ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Մեգանի մայրը բաժանվել նրանից», – ակնարկել է Մարկլի ընկերը:

Թոմաս Մարքլը պնդում է, որ իր դստեր համար ավելի լավ կլիներ, որ նա մահանար։ Նա քննադատել է Մեգանի հագուստն ու «կեղծ» ժպիտն ու ասել, որ արքայադուստր Դիանան հավանություն չէր տա նրա հանդեպ վերաբերմունքին: «Մեգանը չի հասկանում, թե ինչու է հայրը նման հայտարարություններ անում և ցանկանում է, որ դադարեցնի մամուլի հետ շփումը: Սա իր հորից միակ նվերը կլինի Մեգանի համար, որի կարիքը նա ունի », – ասել է դքսուհու մտերիմ ընկերը:

Հայտնի է, որ մոտ ապագայում Սասեքսի դքսուհին կմեկնի Միացյալ Նահանգներ: Նրա հարազատները վերամիավորման հույս ունեն, սակայն Մեգանը նրանց հետ կապի դուրս գալու որևէ պլաններ չունի։ Նրա ընկերոջ խոսքերով՝  ընտանիքը մեծապես վիրավորել է նրան։ Բացի այդ, Մեգանը չի վստահում նրանց և վախենում է, որ նրանց զրույցը կմտնի մամուլ: Նա գիտի, թե ինչպես պետք է հոգ տանել սեփական անձի նկատմամբ, և եթե դա նշանակում է, որ անհրաժեշտ է կյանքից ջնջել թունավոր մարդկանց՝ նա այդպես էլ կվարվի։