Մարիա Քերին վաճառել է իր նշանադրության 35 կարատանոց ադամանդյա մատանին

Չստացված նշանադրությունից 18 ամիս անց հայտնի երգչուհի Մարիա Քերին որոշել է վաճառել իր 35 կարատանոց ադամանդյա մատանին, որով նրա նախկինը՝ Ջեյմս Փեքերը, նրան առաջարկություն էր արել։ Այս մասին տեղեկացնում է «Easy Weddings» պարբերականը։

Մատանին, որը ենթադրաբար արժե 10 միլիոն դոլար, Քերիին է բաժին հասել Փեքերի հետ հարաբերությունները խզելուց հետո՝ ֆինանսական պայմանավորվածության համաձայն:

35 կարատանոց ադամանդյա մատանի

Ջեյմս Փեքերը ավստրալացի ներդրող միլիարդատեր է, որի կարողությունը գնահատվում է մոտ 5.3 միլիարդ։

Քերին և Փեքերը սկսել են հանդիպել 2015 թվականին և նշանադրվել են 2016-ի հունվարի 21-ին Նյու Յորքում։

Մատանին ենթադրաբար վաճառվել է Լոս Անջելեսյան մի ոսկերիչի Մարիայի գործերի կառավարիչներից մեկի կողմից ընդամենը 2.1 մլն դոլարով։

Մարիա Քերիի զույգ երեխաները

Մարիան ունի զույգ երեխաներ իր նախկին երաժիշտ ամուսին Նիք Քենոնից: