Դիսնեյը նկարահանել է «Մարդուկ-Ջարդուկը և 4 Թագավորությունները» ֆիլմը

Դուրս է եկել «Մարդուկ-Ջարդուկը և 4 Թագավորությունները» ֆիլմի առաջին թրեյլերը։ Գլխավոր դերերից մեկում հանդես է եկել սիրված դերասանուհի և գեղեցկուհի՝ Քիրա Նայթլին։ Նա մարմնավորում է՝ Շաքարավազի Թագուհուն։

Հայտնի հեքիաթի նոր տարբերակը Կլառա անունով մի աղջնակի մասին է, ով ճանապարհ է ընկնում գտնելու 4 թագավորությունները։ Հերոսուհուն մարմնավորում է 17-ամյա դերասանուհի՝ Մաքենզի Ֆոյը։ Ֆիլմը կլինի էկրաններին 2018թ նոյեմբերին։ Ֆիլմը խոստանում է լինել հետաքրքիր, նորագույն էֆեկտներով համալրված և պատկերավոր։