Մարդիկ, ովքեր հուզվում են ֆիլմերի դիտումից, ամենաուժեղն են

Շատերն են հուզվում ֆիլմեր դիտելիս կամ գրքեր կարդալիս, սակայն մեծամասամբ շատերն ամաչում են այս փաստից՝ հատկապես տղամարդիկ։

Սխալ է մտածել, որ լացը թուլության նշան է։ Նրանք, ովքեր հուզվում են ֆիլմերի ընթացքում, հիմնականում ունենում են ուրիշի զգացմունքները վերապրելու հմտություն։ Հետևաբար, նախընտրելի է այս մարդկանց հետ ընտանիք ստեղծել, քանի որ նրանք միշտ հաշվի կառնեն ձեր զգացմունքները։

Այս հատկանիշը նաև ցույց է տալիս, որ ֆիլմերի ժամանակ հուզվող մարդիկ նաև վստահելի են։ Նրանք ուժեղ են ոչ միայն իրենք իրենց համար, այլ նաև՝ իրենց կողքինների։ Սա բացարձակ չի նշանակում, որ նրանք ցավ չեն զգում, ընդակառակը՝ փախչելու փոխարեն նրանք հաղթահարում են դա։

Ֆիլմերի ընթացքում հուզվելու սովորությունը ցույց է տալիս նաև, որ մարդն էգոիստ կամ ինքնասիրահարված չէ։

Կարեկից և հոգատար լինելը այն «ուժ»-ը չէ, որի մասին շատերը մտածում են, սակայն  մտավոր ուժն ավելի կարևոր և բարդ է քան՝ ֆիզիկականը։

Մի փնտրեք այնպիսի մեկին, ով հեշտությամբ բարձրացնում է մեծ ծանրություններ, փնտրեք այնպիսի մեկին, ով հուզվում է ֆիլմերի ժամանակ։

Աղբյուր՝ Runwonder