
Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան արարողությունից
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամուսնացել է հունիսի 17-ին։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում։ Զույգը ապշեցրել է իր ստեղծարարությամբ, քանի որ Հենրիխը և իր կին Բեթին ջրային տրանսպորտով ուղևորվել են հարսանյաց հանդեսի վայր։ Լուսանկարիչները նույնիսկ ֆիքսել են զույգի համբույրը։
Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել հարսանեկան արարողությունից, և կից գրառում կատարել. «Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ»։ Բեթին փայլել է իր փղոսկրի գույնի հարսանեկան զգեստով, իսկ կերպարը ամբողջական է դարձել թագի միջոցով։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի կինը՝ Բեթի Վարդանյանը, հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է։ Daily Mail համաշխարհային պարբերականը ևս անդրադարձել է հարսանիքին։
Կից ներկայացնում ենք հարսանեկան նկարները.
