Ինչպե՞ս տանը պատրաստել մանկական անձեռոցիկներ

Ի՞նչ անել, եթե տանը չունեք երեխայի համար նախատեսված մանկական անձեռոցիկներ և, ավելին, չունեք ժամանակ խանութ այցելելու։  Բարեբախտաբար, մի քանի պարզ պարագաներով, որոնք առկա են բոլորիս տներում, կարող եք պատրաստել մանկական անձեռոցիկներ, որոնք իրականում ավելի օգտակար են շրջակա միջավայրի համար և ավելի փափուկ՝ երեխայի մարմնի համար:

Ի՞նչ է հարկավոր:

  • Մանկական լոգանքի սրբիչ
  • Ջուր
  • Մանկական լոգանքի հեղուկ
  • Կոկոսի, նշի կամ ձիթապտղի յուղ

Ինչպե՞ս պատրաստել:

  • Նախապատրաստեք լվացած և չորացված սրբիչը:
  • Խառնեք 2 բաժակ ջուրը, 2 ճաշի գդալ մանկական լոգանքի հեղուկը և 2 ճաշի գդալ յուղը, ապա խառնուրդը թափահարեք, որպեսզի այն լավ խառնվի:
  • Երբ արդեն պետք է օգտագործեք անձեռոցիկը, ստացված հեղուկը լցրեք սրբիչի վրա, ապա այդ սրբիչով կարող եք սրբել երեխային:
  • Ցանկալի է, որ օրը մեկ անգամ լվացքի մեքենայով լվանաք այդ սրբիչները:

Եթե ձեր երեխան ունի ալերգիա, վնասված մաշկ կամ առողջական այլ խնդիր՝ խորհուրդ ենք տալիս նախքան տնային պայմաններում մանկական անձեռոցիկներ օգտագործելը խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ: Սակայն նշենք, որ տան պայմաններում պատրաստված այս մանկական անձեռոցիկները չեն պարունակում կոնսերվանտներ կամ քլոր, այնպես որ կարող եք համոզված լինել, որ դրանք կլինեն ավելի փափուկ և շատ ավելի անվտանգ։

Աղբյուր՝ PureWow