Շոկային նորություն․ Մայքլ Կորսը գնել է «Versace» բրենդը

Մայքլ Կորսը ձեռք է բերել «Versace» բրենդը 2.1 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Խոսակցություններ են շրջանառվում, որ նա ցանկանում է Ամերիկայի պատմության մեջ ստեղծել առաջին բազմաբրենդային կայսրությունը և իր նպատակին հասնելու համար Կորսը առաջին քայլն արդեն արել է անցյալ տարի՝ գնելով «Jimmy Choo» բրենդը 896 միլիոն ֆունտ սթերլինգով։

Նորաձևությանը մոտ կանգնած աղբյուրների հաղորդմամբ՝ Վերսաչեի ընտանիքը կշարունակի որոշակի դեր խաղալ բրենդի գործունեության մեջ, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն։