Մազերն արագ երկարացնելու 5 տարբերակ

Շատ քչերին է հաջողվում ունենալ գեղեցիկ, երկար և խնամված մազեր։ Մյուսների համար դա պահանջում է համբերություն, ջանք և մազերի խնամքի շատ մեծ փոփոխություններ։ Եթե Ձեր մազերը նույնպես այնքան արագ չեն աճում, որքան Դուք կցանկանայիք, ապա Ձեզ ենք ներկայացնում մազերը ճիշտ խնամելու մի քանի խորհուրդ։

Հաճախակի կտրե՛ք Ձեր մազերի ծայրերը

Սա կարող է անտրամաբանական թվալ, բայց եթե ցանկանում եք ունենալ առողջ մազեր, ապա պետք է հաճախակի կտրեք դրանք։ Կտրելուց Ձեր մազերը, իհարկե, ավելի արագ չեն երկարի, բայց դա կօգնի Ձեզ ազատվել ճյուղավորված մազերից։

Տարածե՛ք  Ձեր մազերի բնական յուղը

Քնելուց առաջ մազերը հարդարելը կարող է շատ հոգնեցնող թվալ, բայց ամեն անգամ թեթևակի սանրելը շատ օգտակար կլինի դրանց աճի համար։

Ճիշտ սնվե՛ք

Գեղեցիկ, ուժեղ և երկար մազեր ունենալը կախված չէ միայն նրանից, թե ինչ միջոցներով եք դրանք խնամում, այլ նաև նրանից, թե ինչպես եք սնվում։ Օգտագործե՛ք ձուկ, լոբի, ընկույզ և տարբեր տեսակի ձավարեղեն։

Զգույշ եղե՛ք խոնավ մազերը սանրելուց

Մազերը հատկապես զգայուն են թաց ժամանակ։ Լողանալուց հետո, եթե Դուք պետք է մի քանի հանգույցներ բացեք, դա անպայման կատարե՛ք խոզանակով։ Սկսեք ներքևից սանրել, այնուհետև զգուշորեն բարձրացե՛ք վերև։

Քնե՛ք մետաքսյա բարձի վրա

Քնած ժամանակ ավելի լավ մազեր ստանալը շատ հեշտ է, ուղղակի պետք է քնել մետաքսյա բարձի վրա։ Մետաքսը շատ նուրբ է, այն թույլ չի տա, որ մազերը խճճվեն և կպաշտպանի դրանք կոտրվելուց։

Ազբյուր՝ Good Housekeeping