
Մազերի նորաձև երանգներ այս աշնան համար
Գեղեցիկ սանրվածք ունենալը պարտադիր է յուրաքանչյուր կնոջ համար: Աշնան գալուստին համահունչ՝ շատ կանայք ցանկանում են փոխել իրենց մազերի գույնը՝ տալով նրանց ավելի աշնանային տեսք: Ձեզ ենք ներկայացնում հայտնի աստղերի մազերի երանգներ, որոնք կլինեն ոճային գալիք աշնանը:
Բեյոնսե
Բեյոնսեի դարչինի երանգներով օբրեն ստանալու համար շագանակագույն մազերով կանանց խորհուրդ է տրվում ավելացնել դարչինի երանգներ, սակայն դրանք պետք է լինեն շատ քիչ և ոչ ճչացող: Դրա շնորհիվ մազերը կստանան փարթամ և փայլուն տեսք:
Եվա Լոնգորիա
Օմբրե սանրվածքի մեկ այլ սիրահար է Եվա Լոնգորիան: Դարչնագույն երանգով օբրեն նոր տեսք է հաղորդել իր ժամանակակից բոբ սանրվածքին:
Ջեսիկա Ալբա
Մի քանի աշնանային գույների երանգներով ստացված Ջեսիկա Ալբայի օբրեն հրաշալի է գալիք սեպտեմբերի համար:
Բլեյկ Լայվլի
Բլեյկ Լայվլիի մազերի վերջին տեսքն ոչ այդքան վառ շիկահեր էր, որքան ավելի սնկային երանգի շեկ:
Միլա Կունիս
Միլա Կունիսի ոսկեգույնի երանգներով շագանակագույն մազերը հիասքանչ են աշնան եղանակի համար:
Էմմա Սթոուն
Կարմիրը միշտ իր ուրույն տեղն է ունեցել աշնանային նորաձևության մեջ և 2019 թ.-ի աշունը ևս բացառություն չէ: Էմմա Սթոունն, օրինակ, միշտ կարմիրի տարբեր երանգներ է հաղորդել իր մազերին: Նրա վերջին սանրվածքում կարող ենք նկատել կարմիրի ավելի մեղմ երանգ:
Ռեյչել Էն ՄաքԱդամս
Դերասանուհու վառ նարնջագույն երանգի մազերը թարմություն են հաղորդում նրա տեսքին:
Էշլի Բենսոն
Բենսոնի մուգ շագանակագույն արմատներով և շեկ գույնով շարունակվող մազերից դեռ շատ կհանդիպեք այս աշնանը:
Աղբյուր՝ elle.com