
Մազերի գույների միտումները, որոնք ակտուալ կլինեն այս աշնանը
Ամառն ավարտվեց, և արդեն ժամանակն է ընկղմվել աշնանային գույների մեջ։ Աշունը հիանալի ժամանակ է օգտագործելու վարդագույն, կրակոտ նարնջագույն, քաղցր կարմիր սեզոնային գույները կամ այս բոլորը միախառնել իրար շատ հետաքրքիր ձևերով։ Ուստի, ձեզ ենք ներկայացնում այս աշնան ամենաոճային, ամենահետաքրքիր և սեզոնային մազերի երանգները։
Շերտավորված գույներ
Համոզված լինելու համար, որ ձեր վարսահարդարը ճիշտ ձևով կներկի ձեր մազերը, նրան կարող եք ասել, որ ուզում եք ստանալ մուգ թխահեր, որն իր մեջ ունի տաք գույներ։
«Ֆլանելային» մազեր
Ֆլանելային գույները աշնանը շատ գեղեցիկ են նայվում․ավանդական կարմիրը, պղնձի և խնձորի գույները դարձնում են մազերը շատ հետաքրքիր։
Ոսկեգույնը կարմիրի երանգների հետ
Միայն այն պատճառով, որ արևը չի շողում, չի նշանակում, որ ձեր մազերն էլ չպետք է շողան։ Ավելացրե՛ք կարմիր երանգներ ձեր ոսկեգույն մազերին, և նրանք շատ գեղեցիկ տեսք կունենան։
Տաք թխահեր
Շատերին մուգ մազերը կարող են ձանձրալի թվալ։ Սակայն, ավելացնելով տաք գույներ, կստանաք շատ ավելի պայծառ տեսք։ Հեռու մնացե՛ք նուրբ կարմիր, նարնջագույն և վարդագույն երանգներից, եթե ուզում եք ստանալ եղանակի համար ոճային տեսք։
Ոսկե վարդագույն
Մի՛ վախեցեք ձանձրանալուց, կարող եք այս գույնը ժամանակի ընթացքում տաք վարդագույնից փոխել նարջավարդագույնի։
Աղբյուր՝ Health