Մազերի աճը խթանող սնուցող նյութերն անփոխարինելի են

Մազերի աճն ապահովելու համար չափազանց կարևոր է ճիշտ հորմոնների և վիտամինների օգտագործումը: Մազերը մելանին կոչվող գունանյութ են պարունակում, որն առկա է նաև մարդու մաշկի մեջ: Հենց այս գունանյութն է պատասխանատու մաշկի և մազերի մուգ գույնի համար: Երիտասարդ տարիքում մարդկանց մազերը մեծ քանակությամբ մելանին են պարունակում, սակայն տարիքի հետ դրանց քանակը սկսում է նվազել մարդու օրգանիզմում, ինչն էլ հանգեցնում է մազերի սպիտակեցման:

Կան նաև այլ գործոններ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում մազերի վաղաժամ սպիտակեցման վրա: Օրինակ, հայտնի է, որ ալկոհոլը բացասական ազդեցություն է ունենում մազերի վրա. այն դանդաղեցնում է մազերի աճը և մազաթափություն է առաջացնում:

Նման դեպքերում օգնության են գալիս սնուցող նյութերը, որոնք պարզապես անփոխարինելի են մազերի խնամքի համար: Ապացուցված է, որ մազերի աճի համար պատասխանատու հիմնական նյութը ցինկն է (Zn):

Իր հերթին, վիտամին B-ն օգնում է պահպանել մազերի աճն ու նպաստում է մազերի որակի լավացմանը:

Աղբյուր՝ chicpin.com