Ճիշտ սնվելն ու նիհարելն ավելի հեշտ է, քան պատկերացնում եք

Գեղեցիկ և մարզված մարմին ունենալու համար  պետք է պարբերաբար զբաղվել սպորտով, ճիշտ սնվել և քնել։ Քչերը կարող են հետևել այս ռեժիմին, բայց ինչպես «Grazia» կայքն է տեղեկացնում կարելի է վարել նստակյաց կյանք և միևնույն ժամանակ ոչ մի խնդիր չունենալ մարմնի կառուցվածքի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք ձեզ 5 միֆ, որոնք կապված են սննդի և առողջ ապրելակերպի հետ։

Միֆ 1. Չի կարելի ուտել 18:00-ից հետո

Սա սխալ է։ Երեկոյան սնունդը շատ կարևոր է, բայց այն պետք է բաղկացած չլինի բարձր կալորիականությամբ ածխաջրերից այլ մանրաթելերից և սպիտակուցներից։ Ի վերջո մկանների հիմնական կազմավորումը և ճարպի այրումը տեղի է ունենում հենց գիշերային հերթափոխի ժամանակ, եթե իհարկե դուք բաց չեք թողել քնի փուլը։

Միֆ 2. Ճարպը շաքարից ավելի վնասակար է

Դա այդպես չէ՛։ Ճարպը սննդի կարևոր բաղադրիչներից է․ նաև կարևոր է քաշի կորստի համար։

Շաքարն իսկական «չարիք» է։Նրա առկայությունը շատ խնդիրների պատճառ է, իսկ բացակայությունը՝ դրանց լուծում։

Միֆ 3. Հայելու մեջ գեղեցիկ արտացոլանքը խոսում է առողջության մասին։

«Հայելային հիվանդություն»-ը երիտասարդության խնդիրնեից մեկն է։ Մեր պատկերացումները գեղեցկության մասին մանկուց են ձևավորվում։ Գեղեցկությունը զուգընկերոջ ուշադրությունը գրավելու համար է հարակվոր, իսկ առողջությունը՝ հղիանալու և ծննդաբերելու։ Նորմալ քաշը, յուղայնության նորմալ տոկոսը, աչքերում փայլը և վարդագույն այտերը ևս գեղեցիկ են դարձնում կնոջը։

Միֆ 4. «Դիետան իմ համար չէ»

Ճիշտ սննդակարգը կալորիաներ հաշվելն է, հավի կրծքամիս եփելը, ճիշտ ժամերին սնվելը և աշխատանքի վայր տարաներ քարշ տալը․ եթե այս ամենը ձեզ դուր չի գալիս, հիշե՛ք, որ յուրաքանչյուրն ունենում է այն մարմինն ինչին արժանի է։ 20% ջանքը տալիս է 80% արդյունք։

Ճիշտ Սննդակարգ

  1. Բանջարեղենը պետք է կազմի ամբողջ ուտելիքի գրերթե 50%-ը։
  2. Բոլոր տեսակի ուտելիքները պետք է անպայման պարունակեն սպիատակուցներ։
  3. Երեկոյան ուտելիքի կալորիականությունը պետք է ցածր լինի։
  4. Պետք է հետևել «6-1» բանաձևին։ Այսինքն շաբաթական 6 օր պետք է սնվել ըստ ճիշտ սննդակարգի, իսկ մեկ օր կարելի է հանգստանալ։
  5. 40 գրամից ավել շաքար չպետք է օգտագործել։