
5 խորհուրդ, թե ինչպե՞ս արագ և ճիշտ հավաքել ճամպրուկը
Շատ հաճախ ճանապարհորդությունը դառնում է գլխացավանք միայն այն պատճառով, որ ճամպրուկ դասավորելը միշտ չէ որ դյուրին է և հարմար։ Ներկայացնում ենք ձեզ 5 հնարքներ և խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավեի հեշտ և արագ պատրաստել ձեր ճամպրուկը ճանապարհորդության համար։
1.Հաշվի առեք սպասվող եղանակը
Հանգստի տարվող իրերի ընտրությունը կախված է եղանակից։ Համաձայնեք, որ այդքան էլ հաճելի չէ, երբ գնում ես հանգստի թեթև հագուստով, օրինակ՝ կարճ շրջազգեստ, վերնաշապիկ, իսկ եղանակը լինում է քամոտ և անձրևային։ Այդ դեպքում դուք ստիպված եք լինում մնալ ձեր համարում այնքան ժամանակ, մինչև որ եղանակը չբարելավվի։
2.Մինչ հանգստի գնալը, անպայման պետք է իմանալ թե ինչ հարմարություններ է տրամադրում հյուրանոցը։
Ինչու՞ վերցնել սրբիչներ, շամպույն, լոգանքի գելեր, խնամքի միջոցեր, խալաթներ, արդուկ և վարսահարդարիչ, եթե այս ամենը հյուրանոցն արդեն ունի։Միայն պատկերացրեք, թե ինչքան տեղ կգրավեն այդ իրերը և իրազեկությունը կօգնի ձեզ ազատվել ավելորդ քաշից։
3.Կազմեք ցանկ
Հաշվի առնելով նախկին երկու խորհուրդները, լավ մտածեք, թե ինչն է ձեզ ավելի շատ պետքական լիելու ճանապարհորդության ժամանակ։ Ցանկ կազմեք։ Ցանկը կօգնի ձեզ ոչինչ չմոռանալ և նորից հավաքել ճամպրուկը հետ վերադառնալու համար։ Եթե ձեր հանգստի համար նախատեսել եք 3օր, ապա ձեզ դժվար թե 5 զույգ կոշիկ պետք լինի։ Ցանկը կազմելու ժամանակ պարագաները զատեք գույներով, օրինակ կարմիրով ընդգծեք կարևոր իրերը, իսկ դեղինով՝ երկրորդական։ Սա ձեզ կօգնի դասավորել ճամպրուկը ըստ տրամաբանական կարևորության։
4.Ձեռք բերեք կոսմետիկ հավաքածուներ փոքր տարաների մեջ։
Ընտրեք կոսմետիկ հավաքածուները, որոնք ունեն փոքր տարաներ։ Այս տարաները պետք կգան ձեզ նաև ապագայում։ Ստանդարտ չափի ատամի մածուկը, մազերի լաքը, տոնային քսուքն ու նմանատիպ պարագաները իրենց իրական տարաներով կզբաղեցնեն մի ամբղջ տարածք ճամպրուկի մեջ, սակայն դրանց փոքր տարաները շատ ավելի հարմար կլինեն տեղափոխելու և օգտագործելու համար։
5.Կոմպակտ փաթեթավորում
Մինչ հագուստը ճամպրուկում տեղավորելը, ավելի լավ է դրանք փաթաթել գլանաձև։ Այդպես հագուստը քիչ տեղ կգրավի։ Կոշիկները տեղավորեք ճամպրուկի եզրերին, իսկ մեջտեղում ՝գուլպաները։ Ճամպրուկի ներքևում դրեք տաք հագուստները․ բաճկոն, ջինս և այլն։ Ավելի թեթև հագուստը տեղավորեք վերևում։ Ամենավերևի մասում տեղավորեք ամենաանհրաժեշտ փոքրիկ իրերը։ Դրանք դրեք փոքր փաթեթների մեջ։ Այնուհետև ճամպրուկը փակեք և այն փաթեթավորեք պոլիէթիլենային թաղանթով։ Առաջին անհրաժեշտության իրերը՝ հեռախոս, անձեռոցիկ, դեղեր, ջուր պետք է դնել այլ պայուսակի մեջ, որտեղ դրանք հեշտ կգտնվեն։
Եվ ամենագլխավորը՝ չմոռանաք վերցնել գումար և ձեր փաստատթղթերը ։
Աղբյուրը՝ otvetnavse.com