Ճաղատ տղամարդիկ ավելի ուժեղ և հաջողակ են ընկալվում

Շատ տղամարդկանց համար ճաղատությունը զգայուն թեմա է. շատերը կարծում են, որ այն տղամարդկանց պակաս գրավիչ և առնական է դարձնում: Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ նման մտահոգություններն անտեղի են:

Բարրի (Barry) համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Ֆրենկ Մուսկարելայի կողմից անցկացված ուսումնասիրությունն ապացուցում է, որ ճաղատ տղամարդիկ սոցիալապես ավելի գերիշխող են ընկալվում: Հետազոտողները պարզել են, որ չնայած շատերը մազերով տղամարդկանց ֆիզիկապես ավելի գրավիչ են համարում, այնուամենայնիվ, ճաղատ տղամարդիկ սոցիալապես ավելի բարձր կարգավիճակ ունեցող անձանց տպավորություն են թողնում: Միևնույն ժամանակ, ավելի ազնիվ, խելացի և առնական են ընկալվում:

Ֆրենկ Մուսկարելայի հետազոտության արդյունքները համընկնում են Փենսիլվանիայի համալսարանի կողմից իրականացված ուսումնասիրության տվյալների հետ: Հոգեբան Ալբերտ Մանեսն ապացուցում է, որ մարդիկ հակված են ճաղատ տղամարդկանց տեսնել ավելի ուժեղ և հաջողակ:

Աղբյուր՝ BrightSide