
Ձմեռային սանրվածքներ, որոնք շարֆերի տակ թաքցնելու կարիք չկա
Ձմեռային ցուրտ եղանակը շատ հաճախ բացասաբար է ազդում մազերի որակի վրա։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է առաջիկա ամիսներին մեր մազերը շարունակ թաքցնենք շարֆերի կամ գլխարկների տակ: Ստորև ներկայացվող սանրվածքները կարող են ոգեշնչել ձեզ այդ հարցում:
Բարձր հավաքված մազեր
Բարձր կապած մազերը նորաձևության վերջին ճիչն են:
Հյուսքեր
Հյուսքերն ունիվերսալ սանրվածք են համարվում: Դրանց հետ կարելի է տարբեր զարդեր համադրել՝ յուրահատուկ տեսք տալով սանրվածքին։
Ցածր կապված մազեր
Եթե բարձր կապված մազերի սիրահար չեք, ապա կարող եք պարզապես հավաքել մազերը պարանոցի վրա և կապել։
Բոբ սանրվածք
Իսկ ո՞վ է ասել, որ բոբ սանրվածքները կատարյալ են միայն ամռան համար։
Կարճ սանրվածք
Կարճ սանրվածքների շնորհիվ դիմագծերն ավելի արտահայտիչ են թվում, ուստի համարձակ դիմահարդարումը և հետաքրքիր զարդերը կարող են ձեր լավագույն ընկերը լինել այս ձմռանը։
Աղբյուր՝ elle.com