5 hետաքրքիր մտքեր ձմեռային հարսանիքներ կազմակերպելու համար

Եթե ձեր հարսանիքը պլանավորում եք անցկացնել ձմռանը՝ կան մի քանի լրացուցիչ գաղափարներ, որոնք էլ ավելի կջերմացնեն ձեր միջոցառումը։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի սրահում կանցկացնեք ձեր հարսանիքը, հետևյալ հինգ գաղափարները ավելի կջերմացնեն հարցանեկան միջավայրը:

Բացօթյա կրակներ

Եթե Ձեր հարսանեկան վայրը թույլ կտա ունենալ բացօթյա կրակներ, ապա այս տարբերակը կզարդարի   ձեր հարսանիքը և կտաքացնի հյուրերին։ Կրակներն յուրահատուկ գեղեցկություն կհաղորդեն ձեր տոնակատարությանը՝ հատկապես գիշերային ժամերին։

Փոքրիկ հարմարավետ լաունջ

Ձմռանը բացօթյա հարսանիք ունենալը կարող է երազանք լինել շատերի համար:Այս դեպքում կարևոր է նախատեսել փակ ջեռուցված տարածք, որտեղ հյուրերը կարող են տաքանալ։

Տաք ըմպելիքներ

Բացի սննդի հյուրասիրությունից, ձմռանը կարևոր է ունենալ նաև տաք ըմպելիքների սեղան՝ սուրճեր, տաք շոկոլադ, թեյեր։ Տաք ընպելիքները կօգնեն հյուրերին ջերմանալ:

«Խորոված» մաշմելոուներ

Եթե Դուք ամուսնանում եք ձմռանը և ցանկանում եք ինչ-որ յուրահատուկ աղանդեր մատուցել, ապա հիանալի տարբերակ կլինի «խորոված» մաշմելոուն։

Ծածկոցներ

Երեկոյի ընթացքում ծածկոցները կպարգևեն լրացուցիչհարմարավետություն:

Աղբյուր՝ Brides.com