Ձմեռային հակաթրենդեր, որոնք այլևս նորաձև չեն

Առջևում ձմեռ է, և նորաձևությունն իր կանոններն է թելադրում նոր սեզոնի համար: Սակայն այս հոդվածում մենք չենք խոսելու այն մասին, թե ինչ հագուստով է պետք համալրել ձեր զգեստապահարանը ձմռանն ընդառաջ, այլ ընդհակառակը, պատմելու ենք այն իրերի մասին, որոնցից ժամանակն է ձերբազատվել:

IVOLGA ապրանքանիշի հիմնադիր և ոճաբան Օլգա Մալյուգան պատմել է 2020 թվականի գլխավոր հակաթրենդերի մասին։

Մուշտակներ

2020 թվականին մուշտակները կորցրել են իրենց արդիականությունը. դրանց փոխարինելու են գալիս արհեստական մորթուց պատրաստված վերարկուները։ Նույնիսկ Ելիզավետա 2-րդն է ամբողջովին հրաժարվել մորթյա իրեր կրելուց։

Լայն, թափվող գործվածքով բլուզներ

Չնայած նրան, որ լայն հագուստն այս տարվա գլխավոր թրենդներից է համարվում, չափից դուրս լայն և թափվող գործվածքով բլուզներից պետք է ազատվել։ Գործած կտորներ ընտրելիս խուսափեք ինչպես շատ լայն, այնպես էլ շատ կիպ տարբերակներից, որոնք ևս կորցրել են իրենց ակտուալությունը:

Բլուզզգեստ

Փոխարինեք սվիտեր-զգեստները տրիկոտաժային զգեստներով։ Դրանք ավելի նուրբ և կանացի են նայվում:

Նեղ ջինսե տաբատներ

Բոլորի կողմից սիրված նեղ ջինսե տաբատները կորցրել են իրենց արդիականությունը, ինչը նշանակում է, որ պետք է զգեստապահարանն ազատել դրանցից։ Նեղ ջինսե տաբատներին փոխարինելու են գալիս բարձր գոտկատեղով մոդելները:

Աղբյուր՝ cosmo.ru