Ձեր սեքսուալ զուգընկերը՝ ըստ հորոսկոպի նշանի

Ներկայացնում ենք ձեզ այն հորոսկոպի նշանների միասնությունն, ովքեր առավել համապատասխանում են իրար որպես սեքսուալ զուգընկեր։

Խոյ և Աղեղնավոր

Խոյն ու աղեղնավորի միջև սեռական հարաբերությունները կարող են զվարճալի ընթացք ունենալ։ Աղեղնավորը կարող է հաճախ կատակել, իսկ խոյը՝ միշտ լուրջ լինել։ Լինելով ուրախ անհատականություն՝ աղեղնավորը կարող է կոտրել խոյի խստության և լրջության պատնեշը։ Սա կարող է նրանց դարձնել հիասքանչ սեքսուալ զույգ:

Ցուլ և Ձկներ

Ցուլը և ձուկր ամեն փոքր առիթ կարող են տոն դարձնել։ Նրանք կարող են գրկախառնվել և միայն դա բավարար է նրանց երջնիկ լիելու համար։ Նրանց համար ինտիմը հիմնված է էմոցիոնալ կապի վրա: Նրանք սեքսուալ կյանքում լրացնում են միմյանց, որն էլ, նրանց կատարյալ զույգ է դարձնում:

Երկվորյակ և Առյուծ

Երկվորյակն ու առյուծը շատ համապատասխան են միմյանց։ Երկվորյակները սեռական կյանքում հազվադեպ են էմոցիաներ ցուցադրում։ Առյուծը սիրում է փորձարկել, սովորել նոր բաներ և սովորեցնել զուգընկերոջը: Սա հրաշալի զույգ է, երբ խոսքը գնում է սեքսուալության մասին։

Խեցգետին և Այծեղջյուր

Խեցգետինն ու այծեղջյուրը իրար հակասող նշաններ են, բայց նրանց միջև ուժեղ ձգողություն կա: Նրանք կատարյալ զուգընկերներ են անկողնում: Այծեղջուրը շատ է գնահատում անկեղծ զգացմունքներն ու նույնն ակնկալում է իր զուգընկերոջից։ Երբեմն այծեղջյուրը կարող է ունենալ ջերմության պակաս, որը խեցգետինը գիտի՝ ինչպես շտկել և դրանով իրենց սեռական կյանքը առավել կրքոտ դարձնել։

Առյուծ և Ջրհոս

Առյուծն ու ջրհոսն ուժեղ անհատներ են: Առյուծը կենդանակերպերի թագավորն է, բայց ջրհոսը միշտ պայքարում է իր իշխանության և անկախության համար: Նրանց սեռական կյանքը լի է պայքարով, ագրեսիայով, ջերմությամբ, կրքով և վառ զգացմունքներով: Երբ ճշմարիտ զգացմունքները ի հայտ են գալիս, ջրհոսը սկսում է հարգել առյուծին, և նրանք դառնում են հիասքանչ և հզոր զույգ:

Կույս և Ձկներ

Կույսերն ու ձկները իրար հակասող նշաններ են, սակայն նրանց միջև գոյություն ունի ձգողական մեծ ուժ։ Նրանց սեռական կյանքը շատ ջինջ է և հիմնված է զգացմունքների և էմոցիների վրա։

Կշեռք և աղեղնավոր

Այս զույգը շատ է փորձարկում: Նրանք միշտ փորձում են զվարճանալ։ Նրանց համար ինտիմը առաջնային դեր չի խաղում, սակայն նրանք ևս վայելում են սեքսուալ մտերմություն ու կիրքը։ Կարիճ և ցուլ Կարիճը և ցուլը շատ սեքսուալ նշաններ են։ Նրանք միմյանց հանդեպ ունեն բուռն էմոցիոնալ զգացմունքներ։ Ցուլը միշտ պատրաստ է էքսպերիմենտների, իսկ Կարիճը պատրաստ է բավարարել ցլի բոլոր քմահաճույքները։

Կարիճ և ցուլ

Կարիճը և ցուլը շատ սեքսուալ նշաններ են։ Նրանք միմյանց հանդեպ ունեն բուռն էմոցիոնալ զգացմունքներ։ Ցուլը միշտ պատրաստ է էքսպերիմենտների, իսկ Կարիճը պատրաստ է բավարարել ցլի բոլոր քմահաճույքները։

Ձկներ և այծեղջյուր

Ձկները և այծեղջյուրները երկու հզոր անհատականություններ են։ Այծեղջյուրները խիստ և ռացիոնալ են, իսկ ձկները`զգացմունքային և կրքոտ: Ձկները կարող են օգնել այծեղջյուրին ազատվել սառը զգացմունքներից: Այծեղջյուրը կբացի իր սիրտը ձկների համար , մինչդեռ ձկները ցույց կտան իրենց անկեղծ սերը ֆիզիկական շփման միջոցով: Ռացիոնալության, կրքի և վստահության այս խառնուրդը կարող է ստեղծել երկարատև և իդեալական զույգ։