
Ո՞ր գույներն են համապատասխանում ձեր մաշկին
Երբ հստակ գիտեք, թե որն է ձեր մաշկի իրական տոնը, արդեն հեշտանում է ձեզ համապատասխանող գույների ընտրությունը։ Ստորև բերված են բոլոր այն գունային համադրությունները, որոնք համապատասխանում են մաշկի յուրաքանչյուր տոնին։
Եթե ձեր մաշկը ունի սառը տոնայնություն, ապա ձեզ համապատասխանում են հետևյալ գույները՝
Մազեր `սպիտակ, շեկ, մոխրագույն
Հագուստ՝ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն, սպիտակ, վառ կարմիր, բաց դեղին
Զարդեր՝ արծաթյա
Շրթներկ՝ կապույտ երանգներ, մուգ-կարմիր, մոխրագույն
Դիմափոշի՝ բաց վարդագույն
Ստվերաներկ՝ արծաթագույն, մոխրագույն, կարմրավուն, մանուշակագույն
Եթե ձեր մաշկը ունի տաք տոնայնություն, ապա ձեզ համապատասխանում են հետևյալ գույները՝
Մազեր` ոսկեգույն, շագանակագույն, մեղրագույն, կարամելագույն
Հագուստ` շականակագույն, կորալ, ոսկեգույն
Զարդեր` ոսկե
Շրթներկ `Կորալի երանգները
Դիմափոշի` Դեղձի գույն
Ստվերաներկ` Ոսկեգույն, բրոնզե գույն, ձիթապտղի գույն, շագանակագույն, դեղին
Իսկ եթե դուք ունեք մաշկի չեզոք տոն, ապա․․․
Կարող եք օգտագործել այն գույնը, որը ցանկանում եք, քանի որ ձեր մաշկը ունի և՛ վարդագույն և՛ դեղնավուն ենթատոն։
Աշխատեք օգտագործել այն գույները, որոնք գունային սպեկտրումի մեջտեղում են։
Օգտագործեք բաց դեղնավուն, բաց վարդագույն, բաց կապույտ, բաց կանաչ և այլն։
Աշխատեք զերծ մնալ շատ վառ գույներից, դրանք կարող են չափից դուրս շքեղ տեսք հաղորդել ձեզ և հոգնեցնել։ Կարող եք օգտագործել ցանկացած գույն, սակայն փորձեք ընտրել նրանց բաց տարբերակները։