Ձեր ճիշտ սննդակարգն ըստ արյան կարգի

Արյան խմբերը շատ բան կարող են ասել մարդու օրգանիզմի, հակումների, հիվանդությունների մասին:

Հարկավոր է միայն իմանալ արյան խումբը, որպեսզի ավելի լավ հասկանալ օրգանիզմն ու մնալ առողջ։ «Lifter.com» կայքը ներկայացրել է ճիշտ սննդակարգ՝ ըստ արյան կարգի։

Ի՞նչ պետք է ուտել

Արյան առաջին խումբ` միս, ձուկ և բանջարեղեն: Պետք է խուսափեք կաթնամթերքից, վերամշակված կերերից և շատակերությունից:

Արյան երկրորդ խումբ` բուսական սնունդ, ձուկ, հավ և յոգուրտներ: Խուսափեք պղպեղից, կծու սննդից և սուրճի օգտագործումից:

Արյան երրորդ խումբ` կաթնամթերք, գառան միս, ձուկ, բանջարեղեն և թեյ: Խուսափեք ալկոհոլից և կոնսերվանտներից։

Արյան չորրրդ խումբ՝ թարմ, էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Հրաժարվեք տապակած կերակրատեսակներից։

Ճարպային հակումները

Արյան առաջին խումբը ճարպ է հավաքում անկանոն սնվելուց։

Արյան երկրորդ խումբը ավելորդ ճարպ է հավաքում մսամթերքից և շաքար պարունակող մթերքներից։

Արյան երրորդ խումբը վատ է մարսում  տապակած ուտելիքներն ու հացը։

Արյան չորրորդ խումբը ճարպ է հավաքում անգործությունից։