
Ձեր հին զգեստներին նոր տեսք հաղորդելու մեթոդներ
Ճիշտ է` մոտենում է աշունը՝ իր հետ բերելով նոր միտումներ նորաձևության աշխարհում, սակայն դա չի նշանակում, որ պետք է դեն գցեք ձեր ամառային հագուստները: Դուք կարող եք կրել դրանք նորովի, և շրջապատի մարդիկ նույնիսկ գլխի էլ չեն ընկնի, որ երբևէ տեսել են ձեզ այդ հանդերձանքով: Ինչպե՞ս: Ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանի ատրիբուտներ, որոնց շնորհիվ կարող եք ձեր հին հագուստներին նոր շունչ տալ:
Գոտիներ
Ոչինչ հագուստին ավելի հավաքված և կոկիկ տեսք չի տա, որքան գոտկատեղին կապած գոտին: Գոտի կրելն այս աշնանը ձեր հագուստներին նոր տեսք տալու ամենահեշտ միջոցն է:
Մինչև ծունկ հասնող բարձրակրունկներ
Մինչև ծունկ հասնող բարձրակրունկ կոշիկները հիանալի միջոց են ձեր ամառային զգեստներին նոր, աշնանային շունչ տալու համար:
Շղթայաձև վզնոցներ
Ետ բերեք ձեր շղթայաձև վզնոցները, քանի որ նրանք շատ նորաձև են լինելու ողջ աշուն:
Զգեստներով ծածկված տաբատներ
Ձեր զգեստին թարմացնող նոր տեսք հաղորդելու հեշտ միջոց է նաև այն տաբատներով կրելը: Դա ոչ միայն ձեզ տաք կպահի գալիք սառն ամիսներին, այլև հետաքրքիր տեսք կտա ձեր հանդերձանքին:
Գունավոր զուգագուլպաներ
Ձեր հագուստին նոր պայծառ տեսք տալու համար կարող եք օգտագործել գունավոր զուգագուլպաներ: Համոզված եղեք, որ նրանք շատ մոդայիկ կլինեն այս աշնանը:
Աղբյուր՝ whowhatwear.com