
Ձեր հարաբերություններն առո՞ղջ են
Ինչպե՞ս հասկանալ, որ ամեն ինչ լավ է հարաբերություններում։ Առաջինը պետք է վստահել ձեր ներքին ձայնին․այն սովորաբար չի ստում։ Երկրորդը՝ տուգեք «Grazia» պարբերականի ներկայացրած նախանշանները, որոնք վկայում են առողջ հարաբերությունների մասին։
Դուք չեք մտահոգվում, երբ նա հանդիպում է ընկերների հետ կամ երբ առանձին է գտնվում ձեզանից:
Դուք հավատում եք, որ նա ճիշտ որոշումներ է կայացնում և ձեր հարաբերությունները վտանգի տակ չի դնի: Դուք քնում եք մինչ նրա վերադառնալը և ամեն տասը րոպեն մեկ նրանից գրավոր հաշվետվություն չեք պահանջում։
Նրա հեռախոս մուտք գործելու կարիքը չեք զգում
Երբ նա գտնվում է լոգարանում, չեք վազում քչփորելու նրա սմարթֆոնը՝ նամակագրություն կարդալու կամ լուսանկարները դիտելու նպատակով: Վստահ եք, որ այնտեղ ոչ մի հանցագործություն չկա:
Դուք աջակցում եք միմյանց
Դրա համար դուք նույնիսկ կարիք չունեք ֆիզիկապես միմյանց կողքին լինել: Թունավոր հարաբերություններում զուգընկերը մշտապես պահանջում է ներկա գտնվել «այստեղ և հիմա», իսկ առողջ հարաբերություններում հեռախոսազրույցն էլ բավական է։
Դուք չեք վիճում մանրուքների վերաբերյալ
Անխոս, առանց վեճի հնարավոր չէ: Սակայն, աղբը նետելու շուրջ դուք երբեք վիճաբանություն չեք ունենում, քանի որ դա անիմաստ է:
Դուք երախտապարտ եք հաճելի մանրուքների համար
Ձեզանից ոչ մեկը չի խայտառակվում, շնորհակալական բառերի կամ գործողությունների համար: Չեք լռում նաև ձեր սիրո մասին:
Կազմակերպում եք ժամադրություններ
Այո, այո, իրական ժամադրություններ `առանց երեխաների․ճաշ, մոմավառություն, ժամանակ միասին:
Նա հեշտությամբ ծիծաղեցնում է Ձեզ
Եվ դու՝ նրան: Դուք գիտեք, թե ինչպես կարելի է շարունակել նրա արտահայտությունները, ձեզ դուր է գալիս միևնույն կատակները։ Նույնիսկ միասին ծիծաղում եք սեփական թուլությունների վրա։
Սեքսը հաճելի է ձեզ
Ամեն ինչ կարող է փոխվել մեղրամսից հետո: Սակայն դուք դեռ սիրում եք այն, ինչ անում եք: