Ձեր կատարյալ հանգիստը՝ ըստ կենդանակերպի նշանի

Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում իր կատարյալ հանգիստը: Իսկ ո՞րն է ձեր կատարյալ հանգիստը։

Խոյ

Խոյերը ակտիվ հանգիստ են սիրում։ Նրանք մշտապես արկածների փնտրտուքների մեջ են։ Խոյերին շատ դժվար է հանգիստն անցկացնել հյուրանոցում, քանի որ նրանք սիրում են նոր վայրեր բացահայտել:

Ցուլ

Գեղեցկությունը գնահատող ցուլերի համար կարևոր է, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Եթե հյուրանոց, ապա ամենաշքեղը, եթե տեսարան, ապա դեպի ծով նայող։ Ցուլերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել սիրելիի հետ միասին։ Հանգստություն, գեղեցկություն և ջերմ մթնոլորտ. սա այն ամենն է, ինչ պետք է ցլերին:

Երկվորյակներ

Երկվորյակները շատ հեշտ են ընկալում նոր տեղեկատվությունը։ Նրանք սիրում են միայնակ ճանապարհորդել, թեև գրեթե ամենուր ընկերներ ունեն։

Խեցգետին

Խեցգետինները պասիվ հանգիստ են նախընտրում։ Նրանք սիրում են նստել ծովի ափին և վայելել ալիքների ձայնը: Խեցգետինները հանգստանում են ընտանիքի և հարազատների հետ միասին։

Առյուծ

Առյուծները պաշտում են շքեղությունը: Բարձրակարգ հյուրանոցներ, կարմիր գորգեր և թանկարժեք խմիչքներ. սա այն ամենն է, ինչ պետք է նրանց հանգիստը լիարժեք վայելելու համար։

Կույս

Կույսերը շատ ուշադիր են հանգստի ընտրության հարցում։ Նրանք կարող են շատ երկար ժամանակ հատկացնել իդեալական հանգստավայր ընտրելու համար:  Նրանց համար կատարյալ տարբերակ կարող է լինել Հունաստանը։

Կշեռք

Կշեռքները ամեն ինչ որոշում են ինքնուրույն և մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին: Լավ հանգստի գլխավոր գրավականը հարազատ և ջերմ մարդկանցով շրջապատված լինելն է։

Կարիճ

Կարիճները՝ որպես ադրենալինի սիրահարներ, նախընտրում են էքստրեմալ հանգիստը:

Աղեղնավոր

Աղեղնավորները սիրում են կարճ ժամանակահատվածում մի քանի երկիր այցելել և բացահայտել  տարբեր մշակույթներ և խոհանոցներ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար հանգիստը նոր ոգեշնչման աղբյուր է։ Դա է պատճառը, որ նրանք սիրում են  գողտրիկ վայրեր բացահայտել:

Ջրհոս

Ընկերասեր ջրհոսի համար գլխավորը լավ ընկերներն են: Նա կարող է  հանգստանալ անգամ ամառանոցում, միայն թե շրջապատված լինի ընկերներով:

Ձկներ

Ձկների համար կատարյալ հանգիստ կարող է լինել ծովային ճամփորդությունը, քանի որ ջուրը նրանց տարերքն է։