
Ձեր ընկերուհու ամուսինը դավաճանում է նրան․ ի՞նչ անել
Ձեր մտերիմ ընկերուհու ամուսինը խաբում է իրեն, և դուք հստակ գիտեք դրա մասին։ Ի՞նչ անել։ Պատմել ամեն ինչ և լինել վեճի, արցունքների, բաժանման պատճառ, որի արդյունքում կարող է կործանվել ընտանիքը, թե՞ թաքցնել այդ տհաճ գաղտնիքը՝ հանուն ընկերուհուդ հանգստութան և խաղաղ ընտանիքի պահպանման համար։ Փորձենք բացել այս խճճված կծիկը։
Խնդիրն իհարկե բավականին խրթին է, ընդ որում, այս հանգամանքը կարող է խոչընդոտ հանդիսանալ ձեր մտերմության համար։ Ամեն դեպքում, մի կողմից դուք շատ սիրում և գնահատում եք նրան, սակայն դժվար է հետևել նաև, թե ինչպես է իր սիրելին, առանց խղճի խայթի, խաբում և վարկաբեկում նրան։ Մյուս կողմից, արդյո՞ք դուք ունեք բարոյական իրավունք խանվելու ուրիշի կյանքին և հարաբերություններին, որտեղ դուք, փաստացի, երրորդ դեմք եք։
Ճշմարտությունն ասել միևնույն է պետք է, քանի որ ձեր ընկերուհին իրավունք ունի իմանալ այն, և ո՞վ, եթե ոչ ամենամոտ ընկերները, պետք է լինեն անկեղծ՝ դառնալով աջակից յուրաքանչյուր պարագայում։ Պետք է զինվել համբերությամբ և անել այդ քայլը խելացիորեն ծրագրված և զգույշ։
- Ցույց տվեք ձեր ընկերուհուն, որ ցանկանում եք միայն բարին նրա համար և այդ է պատճառը, որ չեք կարող լռել։
- Փորձեք իմանալ նրանց հարաբերությունների մասին ավելին, քանի որ նա ինքը կարող է անկեղծանալ և խոսել իր կասկածների մասին։ Այդ դեպքում ձեր զրույցը կլինի ավելի թեթև և հեշտ։
- Բերեք օրինակներ այլ զույգերի կյանքից, կարծես՝ մեկ այլ դեպք եք պատմում նրան։ Այս դեպքում, կհասկանաք նրա տրամադրվածությունն ու մոտեցումը նման հարցերի շուրջ։