Ձեր զուգընկերոջ հոտը կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը

Շատ աղջիկներ սիրում են վերցնել իրենց զուգընկերոջ հագուստը և վայելել նրա հոտը: Թեև սա կարող է տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ուսումնասիրությունները պարզել են, որ զուգընկերոջ հոտը հիանալի հակասթրեսային միջոց է շատ կանանց համար:

Անցկացված հետազոտությանը 96 կին է մասնակցել: Տղամարդկանց նախապես վերնաշապիկներ են տրվել, որոնք նրանք կրել են 24 ժամ: Նրանք այդ ընթացքում որևէ օծանելիք չեն օգտագործել, չեն ծխել և հոտավետ սնունդ չեն օգտագործել:

Այնուհետև վերնաշապիկները բաժանվել են 3 խմբի. վերնաշապիկ, որը կրել է տվյալ կնոջ զուգընկերը, երկրորդը՝ մեկ այլ տղամարդ է կրել, իսկ երրորդը՝ բոլորովին նոր վերնաշապիկ: Յուրաքանչյուր կին հոտ է քաշել այդ երեք վերնաշապիկներից մեկից, այնուհետև նրանք բոլորը օրգանիզմում սթրեսի մակարդակը բարձրացնող թեստ են անցել:

Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր հոտ են քաշել իրենց զուգընկերոջ վերնաշապիկից, ավելի քիչ սթրեսի են ենթարկվել, քան մյուսները:

Աղբյուր՝ brightside.me