Ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունների մասին ֆիլմեր դիտելը կարող է ձեզ փրկել ամուսնալուծությունից

Այսօր ամուսնալուծությունների հաճախակիությունն ավելի ու ավելի է աճում։ Ճիշտ է կան բազում պատճառներ, որոնք հանգեցնում են ամուսնուլուծության, սակայն ամենամեծ և ամենատարածված խնդիրը, որ կարող է հանգեցնել ամուսնուլուծության դա հաղորդակցության պակասն է։ Այս առիթով որոշ մասնագետներ կարծում են, որ միասին ֆիլմեր դիտելը կարող է լրացնել զույգերի մոտ այս բացը և ծառայել՝ որպես ամուսնությունը փրկելու հնարք:

Այս նպատակով «Rochester» համալսարանի հետազոտողները անցկացրել էին ուսումնասիրություն՝ 174 նորապսակ զույգերին բաժանելով 3 խմբի, որոնցից առաջին 2 խմբերի անդամները հիմնականում անցնում էին ավելի թերապիկ աշխատանքներ, մինչդեռ երրորդ խմբի մասնակիցները աշխատում էին իրենց հարաբերությունների վրա՝ պոպկորն ուտելով և բազմոցին հանգստանալով։

Ուսումնասիրության սկզբում այս խմբի մասնակիցները մասնակցեցին 10 րոպեանոց դասախոսության, որի ընթացքում բացատրվում էր, թե որքան կարևոր են հարաբերությունները, որից հետո նրանք դիտեցին «Two for the Road» ֆիլմը՝ համեմատականներ անցկացնելով իրենց հարաբերությունները ֆիլմում ցուցադրվածի հետ։ Այս բոլոր զույգերին նաև տրվեց 47 հարաբերությունների մասին ֆիլմերի ցուցակ՝ տանը դիտելու և քննարկելու համար:

Արդյունքները զարմացրել էին հետազոտողներին, քանի որ ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ֆիլմերով և քննարկումներով հիմնված այս մոտեցումը կարող է շատ ավելի օգտակար լինել զույգերի համար քան թերապիաները։

Այսպիով գիտնականները կարծում են, որ այս մեթոդը կարող է աշխատել բոլոր ամուսնությունների համար՝ անկախ, թե ամուսնության որ փուլում եք գտնվում։ Սա կարող է նաև լինել ամուսնության տարեդարձը նշելու ֆանտաստիկ միջոց. դիտել և քննարկել ռոմանտիկ ֆիլմ՝ միմյանց ձեռքերը բռնած և գրկված։

Ի վերջո, ամուսնությունն իրականում հեքիաթի նման չէ և կարող են լինել բազմաթիվ խնդիրներ և տարաձայնություններ, սակայն պետք է հիշեք, որ միմյանց հետ խոսելու և ձեր զգացմունքներն ու կարիքները պատշաճ կերպով հաղորդելու ունակությունը կարող է հեշտացնել ձեր ամուսնությունը։

Աղբյուր՝ brightside.me