
Ո՞րն է Ձեզ համապատասխան բուրմունքը ըստ հորոսկոպի
Հիմնականում շատ բարդ է օծանելիք ընտրելը, քանի որ հստակ չեք կարող իմանալ դրա բուրմունքը ինչպես կփոխվի Ձեր մաշկի վրա։ Նաև օծանելիքները էժան չեն և հարմար չի լինի դրանց վրա փորձարկումներ կատարելը։
Այս խնդրին անդրադառնալով՝ «Pure Wow» պարբերականը առաջարկում է օծանելիքն ընտրել հորոսկոպի նշանին համապատասխան։
Ջրհոս
Դուք արկածախնդիր եք` անսահման հետաքրքրությամբ լցված Ձեր շուրջը կատարվող ամեն ինչի նկատմամբ: Թարմ, ծովային բույրը Ձեր էներգետիկ կերպարի կատարյալ լրացումն է:
Ձուկ
Ջերմ և կարեկցող, Ձկները կարողանում են տաքություն փոխանցել ձմռանը։ Նման անձին պետք այնպիսի բուրմունք, որը այնքան գրավիչ է, ինչպես նա: Ծաղկային բուրմունքը կընդգծի Ձեր ընկերական հմայքը:
Խոյ
Դուք հզոր եք և ինքնավստահ։ Ձեզ անհրաժեշտ է այնպիսի բույր, որը կհամապատասխանի Ձեր էներգետիկային։ Առաջարկում ենք փայտի կամ սաթի երանգներով ինչ-որ սուր բուրմունք։
Ցուլ
Եթե անհրաժեշտ լիներ նկարագրել Ձեզ որևէ գույնով, դա միանշանակ կլիներ կանաչը։ Դուք վստահելի եք և կայուն։ Ձեզ համապատասխանում է երկրային մեղմ բուրմունքը։
Երկվորյակ
Դուք հակված եք ունենալ տարբեր նախասիրություններ, որոնք անընդհատ փոխվում են։ Լի եք գաղափարներով և սպունգի նման շրջապատին քաշում եք դեպի Ձեզ։ Ձեզ համապատասխան է բարդ և շերտավոր բուրմունքը, որը Ձեր մաշկի վրա այլ ձև կբուրի։
Խեցգետին
Հորոսկոպի բոլոր նշանների շարքում խեցգետինը ամենահոգատարն է։ Նրան համապատասխանում է պարզ բուրմունք վանիլինի կամ վարդի երանգներով, որն անհրաժեշտ է կրել տարին 365 օր՝ անկախ տարբեր միջոցառումներից և շրջապատից։
Առյուծ
Առյուծ կանայք ունեն առաջնորդի բնավորություն։ Ձեզ անհրաժեշտ է սուր և կծու բույր, որը դեռ երկար կմնա սենյակում Ձեր դուրս գալուց հետո։
Կույս
Դուք հիմնականում շատ հանգիստ եք, բայց այդ հանգստության տակ բնավորության շատ այլ գծեր կան թաքնված։ Ձեզ համապատսխանում են բարդ միախառնված բուրմունքները, այնպիսի անսպասելի համադրություններն, ինչպես օրինակ դեզձի և կաշվի համադրությունն է։ Միայն այսպիսի բույրը կարող է արտացոլել Ձեր հոգու շերտերը։
Կշեռք
Կշեռքներ, Դուք չափազանց հմայիչ եք և մարդամոտ։ Ձեզ համապատսխանում է մեղմ և քաղցր բուրմունքը։
Կարիճ
Անկախ աշխատանքի վայրում թե սիրո մեջ՝ կարիճներին միշտ առաջնորդում է կիրքը։ Ձեզ համապատասխանում է թունդ՝ պաչուլիի երանգով բույրը։
Աղեղնավոր
Աղեղնավոր կանայք հայտնի են իրենց հումորի և ինքնաբուխության զգացումներով։ Նրանք ուրախություն են պարգևում շրջապատին։ Աղեղնավորներին համապատասխանում է ցիտրուսային թեթև բուրմունքը։
Այծեղջյուր
Որպես ամենափայլունը հորոսկոպի բոլոր նշանների մեջ Ձեզ անհրաժեշտ է այնպիսի կայուն բույր, որը միշտ թարմ կպահի Ձեզ։