
Հորոսկոպ․ Ո՞րն է ձեր ամուսնության տարիքը
Կենդանակերպի տարբեր նշաններ նախընտրում են ամուսնանալ տարբեր տարիքում։ Եթե, ըստ հորոսկոպի դուք բավականին հասուն եք ձեր մտածելակերպով, ապա պետք է ամուսնանաք երիտասարդ տարիքում։ Գտեք ձեր ամուսնության իդեալական տարիքը ստորև։
Այծեղջյուր
Այծեղջույրները շատ հաստատակամ են և չեն ցանկանում լսել ընկերների ու հարազատների ռացիոնալ փաստարկները: Կես տարի հանդիպելուց հետո, նրանք ցանկանում են ամուսնանալ։ Սակայն, մի թեթև վեճ, և նրանք արդեն կբաժանվեն։ Այդ իսկ պատճառով ըստ հորոսկոպի նրանց պետք է ամուսնանալ 30 տարեկանից ոչ շուտ, որպեսզի իմանան ինչպես իրենց դրսևորել հարաբերության մեջ։
Ջրհոս
Ջրհոսները վստահ են, որ հարաբերության մեջ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Այդ իսկ պատճառով երիտասարդական մաքսիմալիզմով ձգտում են վաղ տարիքում ամուսնանալ։ Ավելի ուշ հասկանում են, որ ամուսնությունը, մեծ հաշվով, ազատության սահմանափակումն է։ Ջրհոսներին անհրաժեշտ է շատ սպասել կամ էլ գտնել այնպիսի մեկին, ով կհանդուրժի նրանց՝ երբեմն մենակ մնալու ցանկությունը։
Ձկներ
Ձկները պետք է շուտ ամուսնանան, քանի որ ձգձգելուց հետո հնարավոր է կորցնեն ամուսնանալու ցանկությունը։ Իդեալական տարիքը մինչև 29 տարեկանն է։
Խոյ
Խոյերը չեն սիրում սպասել, այդ իսկ պատճառով ամուսության հարցում ևս շտապում են։ Խոյերի ամուսնության իդեալական տարիքը 25-ն է։
Ցուլ
Ցուլերը շատ լուրջ են վերաբերում զուգընկերոջ ընտրության հարցին։ Շատ բծախնդիր են իրենց ընտրության մեջ և համբերատար սպասում են։ Ցուլերի ամուսնության իդեալական տարիքը 32-ն է։
Երկվորյակ
Չնայած իրենց թափթփվածությանը, երկորյակները շատ նրբանկատ են ամուսնության հարցում։ Նրանք ընտրությունն անում են ոչ միայն սրտով, այլև գլխով։ Նախապես մտածելով՝ արդյո՞ք ընտրյալը հեռանկարային մարդ է, արդյո՞ք նա լավ հայր (մայր) կլինի երեխաների համար։
Խեցգետին
Խեցգետինները չեն հրաժարվում թեթև ռոմանտիկայից, բայց ցանկանում են ամուսնանալ միայն այն ժամանակ, երբ հասկանում են, որ նա, իրոք, արժանի է։ Հարաբերությունից առնվազն մեկ տարի անց էլ նրանք հասկանում, որ ճիշտ ընտրություն են արել։ Ստացվում է, որ խեցգետիններն ամուսնանում են 30 տարեկանից ոչ շուտ։
Առյուծ
Առյուծները շատ են սիրում, երբ իրենցով հիանում են։ Հետևաբար, ամուսնանալու շտապում են հարաբերությունների արդեն իսկ 3-րդ ամսում, քանի որ ցանկանում են իրենց կողքին ունենալ միշտ իրենցով հիացող մեկին։ Սակայն շատ քչերն են հարմարվում այս աստիճան ինքնահավան մարդկանց հետ։ Այդ իսկ պատճառով առյուծներին հաջողվում է գտնել իրենց կեսին 40-ին մոտ տարիքում։
Կույս
Կույսերն ամուսնանում են միայն այն ժամանակ, երբ զգում են իրական և մաքուր սեր։ Նրանք ցանկանում են ամուսնության մեջ պահել կայծ և ինքնուրույն լուծել ցանկացած խնդիր։
Կշեռք
Կշեռքի արտաքինից չի երևում, բայց հոգու խորքում նրանք իրական ռոմանտիկներ են։ Հավատում են սիրո ուժին և մտածում, որ հարաբերությունների վրա պետք չէ աշխատել․ Կլինի այնպես, ինչպես պետք է լինի։
Կարիճ
Կարիճները շատ էմոցիոնալ են և տաքարյուն։ Նրանց հարաբերություններում ամեն ինչ կարող է ակնթարթորեն փոխվել։ Բաժանվում են շատ դժվարությամբ, բայց երկար ժամանակով։ Ամուսնության իդեալական տարիքը նրանց համար 33-35 տարեկանն է։
Աղեղնավոր
Աղեղնավորների մոտ սովորություն է ինչ-որ բան անելը, հետո մտածելը։ Այդ իսկ պատճառով ամուսնանում և բաժանվում են մի քանի անգամ։ Ճիշտ ընտրություն անելու համար աղեղնավորները պետք է ամուսնանան մոտավորապես 37 տարեկանում։