Վաշինգտոնում ձերբակալվել են Էմիլի Ռատայկովսկին և Էմմի Շումերը

Վաշինգտոնում բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է հայտնի մոդել Էմիլի Ռատայկովսկին և դերասանուհի երգիծաբան Էմմի Շումերը։ Աղջիկները մասնակցել են  ԱՄՆ Արդարադատության նախարարի պաշտոնում Բրեդ Քեվենայի առաջադրման դեմ ցույցին։ Քեվենային մի քանի կանայք մեղադրում են բռնաբարության մեջ։

«Այսօր ես ձերբակալվել եմ մի հանրահավաքի ժամանակ, որը դեմ է Բրեդ Քեվենայի առաջադրմանը, քանի որ նա մեղադրվում է մի քանի կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ։ Տղամարդիկ, ովքեր ցավ են պատճառում կանանց, այլևս չպետք է լինեն կառավորության օղակներում: Քեվենայի նշանակումը ցույց կտա, որ այս երկրում կանայք կարևորություն չունեն: Ես պահանջում եմ, որ կառավարությունը հարգի և աջակցի կանանց այնպես ինչպես տղամարդկանց», – գրել է Էմիլի Ռատայկովսկին իր Instagram-ի էջում: