Հոնքերի խնամք՝ տնային պայմաններում

Տնային ինքնամեկուսացման այս շրջանում, երբ գեղեցկության սրահները հասանելի չեն, խնամված և գեղեցիկ տեսք ունենալու համար շատերս ստիպված ենք ամեն ինչ ինքնուրույն անել։ Հոնքերի խնամքը ևս բացառություն չէ։

Ստորև ներկայացնում ենք տնային պայմաններում հոնքերի խնամքի կազմակերպման կարճ ուղեցույց։

Նախևառաջ, քողարկիչ մատիտով ընդգծեք հոնքերի այն հատվածը, որին չեք ցանկանում դիպչել, ինչպես նաև գծանշեք հոնքերի սկզբնամասն ու ծայրը։

Հոնքերը չվնասելու համար նրբորեն ձգեք ձեր մաշկը՝  հեռացնելով մազն արմատից մազերի աճի ուղղությամբ։ Երբ հասնեք հոնքի կամարային հատվածին, ուշադիր եղեք, որ խուսափեք մազերի անհամաչափ և չափից շատ հեռացումից: Այնուհետև դուք կարող եք հոնքերի երկար մազերը մի փոքր կտրել, սանրել հոնքերի համար նախատեսված խոզանակով, ինչպես նաև հեռացնել անցանկալի մազերը, որոնք դուրս են գալիս հոնքի գծաեզրից:

Ինչ վերաբերում է հետագա խնամքին, ապա հոնքերի գելերն ամենալավն են ֆիքսում դրանք։ Իսկ եթե ցանկանում եք հոնքերին առավել ընդգծված տեսք հաղորդել, ապա կարող եք հոնքերի համար նախատեսված մատիտներ օգտագործել։