Հոգեբանները սահմանել են սիրո 7 տեսակ, սակայն միայն շատ քչերն են երբևէ զգացել վերջին 7-րդ տեսակը

1980-ականներին ամերիկացի հոգեբան Ռոբերտ Սերնբերգը, խորապես ուսումնասիրելով կին-տղամարդ փոխհարաբերություններն ու դրանց զարգացումը, ստեղծել է սիրո տեսություն, որը բաղկացած է 4 բաղադրիչներից․զգացմունքային մտերմություն, կրքոտություն և նվիրվածություն: Հետագայում այս տեսության հիման վրա, նա դասակարգել է սիրո 7 տեսակները։

Վերջինիս խոսքերով,եթե դուք դեռ չեք զգացել վերջին 7-րդ տեսակը, ապա դեռ ժամանակ ունեք ամրապնդելու ձեր զգացմունքները։

Հրապուրանք

Սա այն ժամանակաշրջանն է, երբ զույգը գրեթե չի ճանաչում միմյանց, սակայն զգում է փոխադարձ հրապուրանք։ Նման փոխհարաբերություններում զույգերը դեռևս վստահ չեն փոխադարձ ընդանրությունների և նմանությունների հարցում։ Ըստ հոգեբանի՝ հրապուրանքը ժամանակի ընթացքում կարող է վերածվել ավելի ամբողջական սիրո, բայց դա ոչ միշտ է իրականանում ։

Հավանություն

Նման հարաբերություններում դուք միշտ կարող եք պահպանել ինքնությունը: Այս տեսակ սիրո դրսևորման մեջ զույգերին սովորաբար միավորում են ընդհանուր հետաքրքրությունները, կյանքի վերաբերյալ տեսակետները և միմյանց զգացմունքները հասկանալը: Հոգեբանները կարծում են, որ նման մտերմությունը առանց կրքի և նվիրվածության ավելի նման է մտերիմ ընկերության, քան լիարժեք սիրո:

Դատարկ սեր

Նման զգացում ունեցող զույգերը զգում են միայն նվիրվածություն միմյանց հանդեպ՝ առանց մտերմության և կրքի։  Երբեմն այսպիսի փոխհարաբերություններն ի հայտ են գալիս մեծ, ջերմ սիրուց հետո, իսկ երբեմն՝ սառը հարաբերությունների արդյունքում։

Անզգացմունքային սեր

Սիրո այս տեսակը ցուցաբերում է հավատարմություն և կրքոտություն և այն ծանոթ է շատ զույգերի: Սիրո այս տեսակն առաջանում է, երբ երկու կողմն էլ պատրաստ են հետևել որոշ ավանդույթների, ինչպիսիք են օրինակ՝ ավադնական հարսանիքները, խոստումներն ու փոխըմբռնումը։  Հոգեբանները կարծում են, որ նման զույգերը երկար ժամանակ միասին են ապրում, բայց նրանց երջանկությունը հարաբերական է: Իրականում, այս տիպի զույգերն ընկերական հարաբերությունների մեջ չեն իրենց զուգընկերոջ հետ։

Ռոմանտիկ սեր

Այսպիսի սերը ներառում է կիրք և մտերմություն: Նման զույգերը մեծ հարմարավետություն են զգում միմյանց կողքին, բայց պատրաստ չեն լուրջ պարտավորությունների կատարման։ Այս տեսակի հարաբերությունները հաճախ չեն հասնում ամուսնության մակարդակին:

Համատեղելիություն

Համատեղ սերը բաղկացած է նվիրվածությունից և մտերմությունից: Նման փոխհարաբերությունները շատ ավելի ուժեղ են, քան սովորական մտերմությունը։ Այս պարագայում զուգընկերների միջև ուժեղ կապվածություն կա:

Լիակատար սեր

Այս սերո հիմնական 3 կարևոր բաղադրիչներն են՝ կրքոտությունը, մտերմությունն ու նվիրվածությունը: Այսպիսի հարաբերություններ կարող են կառուցել միայն այն զույգերը, ովքեր սիրում են միմյանց։ Նման զույգերը, հավանաբար, կկարողանան միասին երկար, երջանիկ կյանք վարելև վայելել իրենց ամուսնության փուլերը: