
5 հնարքներ, որոնք կօգնեն վերահսկել Ձեր զայրույթը
Զայրույթը բնական և երբեմն օգտակար էմոցիոնալ հոգեվիճակ է, որն արտացոլում է մեր ներքին զգացմունքները: Այն օգնում է մեզ բնորոշ կերպով բացահայտել և արձագանքել վտանգավոր իրավիճակներին: Զայրույթը կարող է նաև մեծ շարժիչ ուժ հանդիսանալ, որը շատ անգամ նպաստում է ճիշտ գործողությունների իրականացմանը: Սակայն, շատ հաճախ, անվերահսկելի զայրույթը կարող է սթրեսի և խնդիրների պատճառ դառնալ։
Ներկայացնում ենք մի քանի օգտակար հնարքներ, որոնք կօգնեն Ձեզ վերահսկել զայրույթը։
Գրի առե՛ք զայրույթի պատճառներն ու ոչնչացրե՛ք դրանք
Սա կարող է թեթևացնել մարմնի լարվածությունը: Ուշադրություն դարձրեք ամեն մանրուքին, որը զայրույթի պատճառ է դարձել և մանրամասն նկարագրեք դրանք։ Ազատե՛ք ձեզ այդ մտքերից։ Այդ ցուցակը կարող եք պարզապես դեն նետել կամ ոչնչացնել, որը կօգնի ազատվել առկա սթրեսից։
Օգտագործե՛ք մաստակ
Գիտականորեն ապացուցված է, որ մաստակը օգնում է ազատվել նյարդային վիճակից։ Երբ ակտիվորեն շարժում եք ծնոտը, Ձեր դեմքի և մարմնի մկանների շարժը օգնում է թեթևացնել լարվածությունը։
Զբոսնե՛ք կամ վազե՛ք
Պետք է կատարեք այս ֆիզիկական աշխատանքներից որևէ մեկը: Վազե՛ք մեկ մղոն կամ քայլեք մոտ 20 րոպե։ Այս գործողություններից յուրաքանչյուրը կօգնի ձեր ուղեղին արտադրել էնդորֆիններ՝ երջանկության հորմոններ, որոնք այրում են էներգիան, ինչըհակառակ դեպքում կարող է վերածվել ատելության և անհանգստության:
Երգե՛ք Ձեր սիրելի երգը
Հնարավոր է զարմանալի թվա, բայց երգն իրականում հրաշալի միջոց է մեծ սթրեսից և զայրույթից ազատվելու համար: Միացրե՛ք ձեր սիրելի երգը որևէ առանձին վայրում և երգե՛ք։
Կերե՛ք որևէ խրթխրթան ուտելիք
Երբ զայրացած եք, կերեք որևէ խրխրթան խորտիկ։ Մարդիկ սիրում են խրթխրթոցի ձայնը։ Այն նաև կարող է նվազեցնել ձեր ծնոտի լարվածությունը։
Աղբյուր՝ Bright Side