Հղիության ընթացքում ճարպակալումը կարող է ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա

Մոր և երեխայի միջև կապը ամենաուժեղ մարդկային կապն է։ Կան ուսումնասիրություններ, որոնք պնդում են, որ հղիության ընթացքում մոր ճարպակալումը կարող է ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա։

Կարևոր է, որ հղիության ընթացքում կնոջ քաշի ավելացումը լինի աստիճանաբար և նորմայի սահմաններում։ Հղիության ընթացքում կանանց մոտ ճարպակալումը կարող է առաջացնել արյան բարձր ճնշում, պրեկեկլեմպսիա և շաքարախտ:

Շատերը կարծում են, որ երբ հղի կինը չափազանց մեծ քաշ է ձեռք բերում, դա միայն կարող է վնասել իր առողջությանը: Սակայն սա խնդիր է, որը կարող է նաև ազդել երեխայի վրա: Օրինակ, պրեկեկլամպսիան կարող է ռիսկային լինել հղիության համար, չնայած նորմալ է, որ այս պայմանով մայրերը ծննդաբերում են առանց բարդությունների, սակայն միևնույն ժամանակ կա մեծ ռիսկ վաղաժամ ծննդաբերության կամ վիժման:

Շատ գիտնականներ կապում են հղիության ընթացքում մոր ճարպակալումը իրենց երեխաների հետագա զարգացման որոշակի դժվարությունների հետ:

Այս կարծիքը փորձարկելու համար Տեխասի համալսարանի և Կոլումբիայի համալսարանի Միլմանի հանրային առողջության քոլեջի մասնագետները ուսումնասիրել են 368 մայրերի և նրանց երեխաներին, ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ այն ժամանակ, երբ երեխաներն արդեն 3 և 7 տարեկան էին: Ընտրված 368 մայրերը եղել են տնտեսական և սոցիալական նույն կարգավիճակում: Հաշվի են առնվել մայրերի էթնիկ պատկանելությունը, ընտանեկան կարգավիճակը, կրթության մակարդակը և IQ- ն: Հաշվի է առնվել նաև հղիության ամբողջ ժամանակահատվածը և հետագայում երեխայի զարգացման միջավայրը։

Արդյունքում՝ դիտարկելով յուրաքանչյուր երեխայի միջավայրը և հղիության ընթացքում մայրական ճարպակալման ազդեցությունը, մասնագետները եկան այն եզրահանգման, որ հղիության ընթացքում ճարպակալած մայրերի երեխաների IQ-ի մակարդակը ավելի ցածր է եղել, քան այն մայրերի երեխաներինը, ովքեր չեն ունեցել ճարպակալման խնդիր։

Աղբյուր՝ BrightSide