Հիվանդություններ, որոնց իրական պատճառը հոգեբանական անհանգստությունն է

Երբեմն մեր մարմինը խոսում է մեր փոխարեն։ Իրականում շատ մտավոր խնդիրներ կարող են դրսևորվել ֆիզիկական խնդիրների միջոցով: Եկեք ստուգենք որոշ հիվանդությունների հոգեբանական պատճառներ և օգնենք ինքներս մեզ խուսափել անհարկի առողջական խնդիրներից:

Վախը կարող է առաջացնել ալերգիա և դերմատիտ

Որոշ հետազոտողներ ասում են, որ կան ալերգիկ խնդիրներ, որոնք կապված են մտավոր առողջության հետ: Էկզեման, բարձր ջերմությունը և ասթման կարող են օրինակ առաջանալ հոգեկան լարվածության հետևանքով: Շատերը տառապում են տարբեր տեսակի ալերգիաներից, առանց հասկանալու դրանց պատճառը։ Ահա և կա մեծ հավանականություն, որ ներքին վախերը կարող են լինել են դրանց հիմնական պատճառները։
Այսպիսով, ասթմայի ախտանիշները և դերմատիտը կարող են բարելավվել կամ բուժվել ՝ նվազեցնելով հոգեբանական լարվածությունը:

Սթրեսը կարող է առաջացնել մարսողական խանգարումներ

Մեր ստամոքսը վերահսկվում է բարդ համակարգով: Սթրեսը կարող է մոդուլացնել ազդակները և առաջացնել անցանկալի ռեակցիաներ ստամոքսի ներսում:
Ստամոքսի և գաստրիտի բորբոքում օրինակ կարող է առաջանալ ձեր զգացմունքների լարված վիճակից։

Մոլուցքը կարող է քաշի հետ կապված խնդիրներ առաջացնել

Քաշի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ փոքրիկ կամ նույնիսկ երևակայական թերություններով մոլուցքի հետևանքով: Կարող եք չափազանց անհանգստանալ կնճիռներից, փոքր կրծքից կամ մարմնի այլ մասերից, որն էլ իր հերթին հանգեցնի քաշի հետ խնդիրների:
Իհարկե, մենք պետք է հոգ տանենք մեր մարմնի մասին, բայց ֆանատիզմի աստիճան հոգ տանելը կարող է հանգեցնել անցանկալի կամ վտանգավոր արդյունքների:

Դեպրեսիան և անհանգստությունը կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ

Հաճախակի դեպրեսիաները և անհանգստությունը կապված են սրտանոթային հիվանդությունների զգալի աճի հետ: Դեպրեսիվ խանգարումներն իրականում կարող են հանգեցնել շատ լուրջ սրտանոթային խնդիրների:
Հաճախակի անհանգստանալով և նյարդայնանալով, որոշ ժամանակ անց միգուցե զգաք, որ ձեր սիրտը սկսում է շատ արագ բաբախել։ Սա կարող է առաջացնել սրտի հետ կապված շատ լուրջ խնդիրներ:

Ինքնաքննադատությունն ու վախերը կարող են առաջացնել գլխացավեր և միգրեն

Ինքնաքննադատությունը, ցածր ինքնագնահատականը և ներքին վախերը բոլոր այն պատճառներից են, որոնք կարող են ձեզ անընդհատ անհանգստացնել և լինել ավելորդ սթրեսի պատճառ: Երբեմն մենք ինքներս մեզանից շատ բան ենք ակնկալում, և որն էլ կարող է հանգեցնել այլ ֆիզիկական խնդիրների, ինչպիսիք են գլխացավերը և միգրենը:

 

Աղբյուրը՝ brightside.me