
Հերպեսից պաշտպանվելու մի քանի խորհուրդ
Եթե ձեր բերանի կամ շրթունքների շուրջ նկատում եք փոքր բշտիկներ, ամենայն հավանականությամբ ձեզ մոտ առաջանում է հերպես: Հերպեսն առաջանում է սիմպլեքս վիրուսով:
Այս մակաբույծները թափանցում են մեր մարմին բերանի միջոցով կամ մաշկի հպումով: Այս վարակը տարածվում է այն ժամանակ, երբ դիպչում ենք հերպես ունեցող անձին, օգտվում ենք նրանց բաժակից, ինչպես նաև համբուրվելուց։ Բացի բերանի շրջանից, հերպեսը կարող է առաջանալ մարմնի այլ մասերում: Այս ամենը հնարավոր է կանխել՝ հետևելով հետևյալ խորհուրդներին:
Պարզապես փորձեք զերծ մնալ վարակված աղբյուրներից․
Այլ կերպ ասած, պետք է խուսափել շփվել այնպիսի առարկաների հետ, որոնք վարակված անձը գուցե օգտագործել է՝ սպասք, ապակիներ, սրբիչներ, ատամի խոզանակներ։ Ինչպես նաև հարկավոր է խուսափել վարակված մարդուն համբուրելուց:
Օգտագործեք կանխարգելիչ միջոցներ․
Խոսելով հարուցիչների մասին՝ դուք կարող եք նաև կանխել դրանք՝ կիրառելով արևապաշտպանիչ միջոցներ կամ քսուկներ։ Պետք է նաև խուսափել վերքերին դիպչելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ քսում եք արևապաշտպան քսուկ։ Նախքան քսելը պարտադիր է լվանել ձեռքերը։
Տնային միջոցներով բուժումը լավագույն տարբերակն է․
Ալոե վերայի քսուկ կիրառելը վերքերի վրա նույնպես դրական արդյուք կտա ձեզ։ Իր հակավիրուսային և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ այն ավելի դրական ազդեցություն կունենա դրանց բուժման գործում։
Դիմեք մասնագետի․
Եթե վերը նշված տարբերականերից ոչ մեկը չի օգնում, ապա դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ: Նրանք կնշանակեն անհրաժեշտ դեղամիջոցներ այսպիսի վերքերից ազատվելու համար։
Աղբյուր՝ brightside.me