Հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին, որոնց մասին շատերը չգիտեն

  • Շվեյցարիայում կա 1,500 լիճ: Դա նշանակում է, որ այս երկրում ուր էլ որ գնաս, քեզանից ամենաշատը 16 կմ հեռավորության վրա ջուր կա:
  • Շվեյցարիայի տարածքի մոտ 70%-ը լեռներ են: Դրանցից 208-ի բարձրությունը գերազանցում է ծովի մակարդակից 3,000 մետրը, իսկ 24 լեռներ անցնում են 4,000 մետրի սահմանը:
  • Շվեյցարիայում էլեկտրաէներգիայի մոտ 60%-ը ստանում են հիդրոէլեկտրակայաններից:
  • Նեսթլեն համարվում է Շվեյցարիայի ամենամեծ ընկերությունը: Այն հիմնադրվել է 1866թ.՝ գերմանացի փախստականի կողմից: Ներկայումս Նեսթլեն աշխարհի խոշորագույն սննդամթերք արտադրող կոնցեռնն է:
  • Շվեյցարական օրենքն արգելում է պահել մեկ ծովախոզուկ: Նրանք պիտի լինեն մինիմում երկուսը: Այսպիսով շվեյցարական ծովախոզուկները երբեք չեն լսում Արմենչիկի «Մենակ եմ, տխուր եմ» երգը: